Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Կարմիր խաչի և կարմիր մահիկի համաշխարհային օրը [uri] => /news/world-red-cross-red-crescent-day.html [id] => 25 [content] => 0 ) 1
Կարմիր խաչի և կարմիր մահիկի համաշխարհային օրը

Կարմիր խաչի և կարմիր մահիկի համաշխարհային օրը

12.05.2017
Կարմիր խաչի և կարմիր մահիկի համաշխարհային օրը

Երևան, 12 մայիսի, 2017. Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ), 17:00 – 20:00 կազմակերպեց Շարժման գործունեության վերաբերյալ իրազեկման ակցիա:

Երևան, 12 մայիսի, 2017. Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ), 17:00 – 20:00 կազմակերպեց Շարժման գործունեության վերաբերյալ իրազեկման ակցիա: Հրապարակում տեղադրվեցին տեղեկատվական տաղավարներ և Հայաստանում Կարմիր խաչի գործունեությունը ներկայացնող լուսանկարներ: Կամավորներն անվաչմուշկներով շրջեցին Փոքր կենտրոնի փողոցներով՝ բաժանելով օրվա խորհուրդը ներկայացնող թռուցիկներ:

Ամեն տարի ամբողջ աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն աջակցում է ավելի քան 160 միլիոն մարդու՝ իր 17 միլիոն կամավորների և թվով 450 000 անձնակազմի ցանցի միջոցով:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2016 թվականի ընթացքում էլ բազմաբնույթ և նորարարական ծառայություններ է տրամադրել իր շահառուներին՝ խիստ հարմարեցված տեղական կարիքներին:
Սոցիալական աջակցությունից մինչև զարգացման ծրագրեր՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը կամավորների անխոնջ նվիրումի շնորհիվ:

- Կարմիր խաչի կամավորներն աշխատում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ նվիրվածությամբ տրամադրելով իրենց ուժն ու ժամանակը, - ասում է ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը՝ Շարժման հիմնադիր Անրի Դյունանի ծննդյան օրվա կապակցությամբ: - Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի համաշխարհային շարժման օրը՝ Մայիսի 8-ը, մի հնարավորություն է բարձրաձայնելու ամբողջ աշխարհում միլիոնավոր կամավորների և անձնակազմի ներդրումն ու ձեռքբերումները: Նրանք ամեն օր ապացուցում են իրենց նվիրվածությունը մարդասիրության գաղափարին և ջանք չեն խնայում, որ յուրաքանչյուրը, ով օգնության կարիք ունի, անտեսված չմնա: Անդադար աճող խնդիրների բարդ համատեքստում՝ ամենատարբեր կարիքներ ունեցող մարդկանց օգնելու մեր կարողություններն անընդհատ բարելավվում են: Մեր կամավորներն ու անձակազմը ստեղծագործ ու նորարարական ուղիներ են փնտրում՝ խոցելի խմբերին աջակցելու համար և օգնելու նրանց պատրաստվելու դիմակայել մարտահրավերներին և վերականգնվելու դժվարին իրավիճակներից հետո:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման բաղկացուցիչներն են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 190 ազգային ընկերությունները, որոնք մարդասիրական գործունեություն են իրականացնում ավելի քան 150 տարի:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ