Ինչ ենք անում
«Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի...

«Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի 2-րդ փուլ

«Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի 2-րդ փուլ

Ավստրիական և Շվեյցարական Կարմիր խաչերի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ ՀԿԽԸ-ն իրականացնում էԿառուցենք անվտանգ և կայուն համայնքներծրագրի 2-րդ փուլը` Երևան, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի 8 գյուղական համայնքներում: Այն մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և շարունակվելու է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը

 

Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքների բնակչության` աղետների նկատմամբ խոցելիությունը և ամրապնդել  կարողությունները դիմակայելու վտանգավոր երևույթներին:

 

Ծրագրի նպատակին հասնելու համար կազմակերպվում են գործողություններ հետևյալ հիմնական ուղղություններով՝

 

  • Աջակցել գյուղական և քաղաքային համայնքներին հզորացնելու իրենց աղետների ռիսկի կառավարման կարողությունները՝ ելնելով խոցելիության գնահատման վերլուծության արդյունքներից և համապատասխան զարգացման պահանջներից:
  • Ամրապնդել ՀԿԽԸ, այլ ՀԿ-ների և պետական մարմինների հետ համակարգումը և համագործակցությունը ի շնորհիվ համատեղ գործողությունների, քարոզչության և գիտելիքի/ փորձի փոխանակման:
  • Զարգացնել ՀԿԽԸ  գործառնական գիտելիքները և կազմակերպական կարողությունները  ԱՌՆ ծրագրերը ընդլայնելու համար:

 

Ծրագրի հիմնական թիրախ հանդիսանում են թիրախային 10 համայնքների թվով մոտ 131000 բնակչությունը, ինչպես նաև Երևանի և թիրախ համայնքների 58 թիրախ դպրոցների թվով մոտ 28000 աշակերտներ: