Ինչ ենք անում
Հայկական Կարմիր խաչի ընկերության...

Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացում մարզերում

Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացում մարզերում

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 2011թ. օգոստոս - դեկտեմբեր ամիսներին Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենտի (DFID) ֆինանսավորմամբ իրականացվեց «ՀԿԽԸ կարողությունների զարգացում մարզերում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր հզորացնել ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերից որևէ մեկը` ներգրավելով նոր կամավորների աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ոլորտում: Կամավորներին ՀԿԽԸ-ի և ԱՌՆ գործունեության մեջ ինտեգրելու նպատակով կազմակերպվել է դասընթաց խոցելիության և կարողությունների գնահատման (ԽԿԳ) և ԱՌՆ հիմնահարցերի վերաբերյալ:
Դասընթացի ավարտին մշակվել է գործողությունների պլան` առաջիկա երեք ամիսների համար: Այնուհետև, ըստ պլանի, կամավորները սկսել են իրենց գործունեությունը` որպես թիրախ ընտրված Շիրակի մարզի Վարդաքար համայնքում: Կամավորները համայնքին սպառնացող վտանգները և դրանց նկատմամբ խոցելիության աստիճանը բացահայտելու նպատակով իրականացրել են ԽԿԳ և, ամփոփելով գնահատման արդյունքները, մշակել ԽԿԳ զեկույց, որն իր մեջ ներառում է համայնքի ռիսկային գոտիների քարտեզ:

Համայնքի դպրոցում իրականացվել են նաև աղետների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված լայնածավալ դասնըթացներ, այնուհետև` տարհանում և մանկական վիկտորինա - մրցույթ:
Հանդիպումների և ԱՌՆ նյութերի բաշխման ու հանրային վայրերում դրանց տեղակայման միջոցով բարձրացվեց նաև համայնքի բնակչության իրազեկման մակարդակը:Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 2011թ. օգոստոս - դեկտեմբեր ամիսներին Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենտի (DFID) ֆինանսավորմամբ իրականացվեց «ՀԿԽԸ կարողությունների զարգացում մարզերում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր հզորացնել ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերից որևէ մեկը` ներգրավելով նոր կամավորների աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ոլորտում: Կամավորներին ՀԿԽԸ-ի և ԱՌՆ գործունեության մեջ ինտեգրելու նպատակով կազմակերպվել է դասընթաց խոցելիության և կարողությունների գնահատման (ԽԿԳ) և ԱՌՆ հիմնահարցերի վերաբերյալ: Դասընթացի ավարտին մշակվել է գործողությունների պլան` առաջիկա երեք ամիսների համար: Այնուհետև, ըստ պլանի, կամավորները սկսել են իրենց գործունեությունը` որպես թիրախ ընտրված Շիրակի մարզի Վարդաքար համայնքում: Կամավորները համայնքին սպառնացող վտանգները և դրանց նկատմամբ խոցելիության աստիճանը բացահայտելու նպատակով իրականացրել են ԽԿԳ և, ամփոփելով գնահատման արդյունքները, մշակել ԽԿԳ զեկույց, որն իր մեջ ներառում է համայնքի ռիսկային գոտիների քարտեզ:

Համայնքի դպրոցում իրականացվել են նաև աղետների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված լայնածավալ դասնըթացներ, այնուհետև` տարհանում և մանկական վիկտորինա - մրցույթ:
Հանդիպումների և ԱՌՆ նյութերի բաշխման ու հանրային վայրերում դրանց տեղակայման միջոցով բարձրացվեց նաև համայնքի բնակչության իրազեկման մակարդակը: