Ինչ ենք անում
Աղետների կառավարում
Իրականացված ծրագրեր
«Կլիմայի Արևելյան հարթակ 2» ծրագիր

«Կլիմայի Արևելյան հարթակ 2» ծրագիր

«Կլիմայի Արևելյան հարթակ 2» ծրագիր

2015թ. հունվարից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը իրականացնում է «Կլիմայի արևելյան հարթակ 2» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Լրացուցիչ ֆինանսավորումը տրամադրվել է Ավստրիական Զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի ընկերության կողմից: Ծրագիրը զուգահեռ իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի տևողությունն է՝ 2015թ. հունվարից մինչև 2017թ. հունիսը:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել ներքին քաղաքականությունում քաղաքացիական հասարակության մասնակցությանը և քաղաքացիական ներգրավմանը ինչպես նաև հզորացել առկա կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում գործող 6 ազգային Ցանցերի և դրանց անդամ կազմակերպությունների կարողությունները, աջակցելով ազգային և տեղական մակարդակներում իրականացվող կլիմայի փոփոխության քաղաքականության մշակման գործընթացներին, բնակչության իրազեկմանը և շրջակա միջավայրի արդյունավետ կառավարմանը՝ Արևելյան հարևանության երկրներում:

ԱԱ 1: 6 ազգային Ցանցերի և դրանց անդամ կազմակերպությունների կարողությունները հզորացել են, կառավարման, ռեսուրսների մոբիլիզացման և հաղորդակցության ոլորտներում կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման շնորհիվ:

ԱԱ 2: ՀԿ-ը ընդլայնել են իրենց կարողությունները տեղական ԿՓՀ գործունեության պլանների մշակման ոլորտում՝ տարբեր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և համայնքների կողմից իրականացված տեզական և ազգային շահերի պաշտպանության ծրագրերի միջոցով:

ԱԱ 3: Ազգային ցանցերը ամրապնդել են իրենց ազդեցությունը, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ազգային քաղաքականության քննարկման հարցում, իրականացնելով բնակչության իրազեկում և մոբիլիզացնելով ակտիվ երիտասարդությանը:

ԱԱ 4: Առկա 6 ազգային Ցանցերի և դրանց անդամ կազմակերպությունների կարողությունները ընդլայնվել են տարածաշրջանային մակարդակում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտներում գիտելիքի և գործնական փորձի փոխանակման միջոցով: