Ինչ ենք անում
Սիրիահայերի ինտեգրման խթանում

Սիրիահայերի ինտեգրման խթանում

Սիրիահայերի ինտեգրման խթանում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2015 թվականի մարտի 1-ից իրականացնում է «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը, որի նպատակն է խթանել սիրիահայերի սոցիալ-մշակութային (մասնավորապես երեխաների կրթության ուղղությամբ) և տնտեսական ինտեգրումը (մասնավորապես աշխատանքային ինտեգրման ուղղությամբ): Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (94%) և Ավստրիական Կարմիր Խաչի կողմից:

Ծրագրի տևողությունը երկու տարի է, իսկ աշխարհագրությունն ընդգրկում է Երևան քաղաքը և Արմավիրի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերը:

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.

  • Հզորացել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական մարմինների` մարդու իրավունքների վրա հիմնված ինտեգրացիոն պրակտիկայի կարողությունները:
  • Բարձրացել է սիրիահայերի իրազեկությունն իրենց կրթության և աշխատանքային իրավունքների վերաբերյալ:
  • Բարձրացել է աշխատաշուկայի և եկամտաբեր գործունեության հասանելիությունը սիրիահայերի համար:
  • Բարձրացել է սիրիահայերի ինտեգրման մակարդակը դպրոցական համակարգում:


Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել հետևյալ գործողությունները.

Տնտեսական ինտեգրում.

  • Ուսումնասիրության իրականացում`աշխատաշուկան և նրա պահանջները բացահայտելու նպատակով:
  • Սիրիահայերի մասնագիտական հմտությունների բացահայտում և դրա հիման վրա տվյալների բազայի ստեղծում /էլ. կայք/, որը հասանելի կլինի զբաղվածության գործակալությունների և գործարար աշխարհի համար:
  • Սիրիահայերին աշխատանքի տեղավորման հարցում խորհրդատվության տրամադրում:
  • Քարոզչության իրականացում գործատուների շրջանում` սիրիահայերի հետ աշխատելու դժկամությունը կանխելու նպատակով:
  • Համատեղ բիզնեսների հիմնման նպատակով նախնական ֆինանսավորման տրամադրում:
  • Մասնագիտական և լեզուների ուսուցման դասընթացների կազմակերպում:


Սոցիալ-մշակութային ինտեգրում

  • Լավագրույն ինտեգրացիայի, ինչպես նաև սիրիահայերի պատմության և մշակույթի մասին տեղեկատվական գրքույկների տպագրություն:
  • Պատմամշակութային միջոցառումների կազմակերպում:
  • Կրթական ընթացակարգերի վերաբերյալ շահերի պաշտպանության դասընթացների և խորհրդատվությունների իրականացում:
  • Դպրոցական պարագաների և գրենական պիտույքների տրամադրում սիրիահայ դպրոցականներին:
  • Բարձր դասարանների աշակերտների համար մշակույթի, աշխատանքի և երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
  • Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդ կամավորների կողմից աջակցության տրամադրում 100 սիրիահայերի:


Համակարգում և հաղորդակցություն

  • Հանդիպումների և դասընթացների կազմակերպում մարզային իշխանությունների և շահագրգիռ կողմերի հետ` փախստականների և միգրացիոն օրենսդրության վերաբերյալ իրազեկման բարձրացման նպատակով:
  • Լրագրողների և որոշում կայացնողների համար «Ինովացիոն ինտեգրման քաղաքականություն» թեմայով սեմինարների կազմակերպում:
  • Սիրիահայերի հարցերի շուրջ քննարկումների կազմակերպում ծրագրի թիրախ մարզերում: