Ինչ ենք անում
Աղետների կառավարում
Իրականացված ծրագրեր
Աջակցություն սիրիահայերին և նրանց...

Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում II

Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում II

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը`2014թ. մայիսից 2014թ. դեկտեմբերն ընկածժամանակահատվածում Ավստրիական,Գերմանական և Ֆրանսիական Կարմիր խաչի ընկերությունների ֆինանսավորմամբ, իրականացրել է "Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում II" ծրագիրը:

Ծրագրում ներգրավված էր 204 սիրիահայ ընտանիք, ընդհանուր առմամբ շուրջ 810 մարդ:
"Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում II" ծրագիրը նպատակ ուներ նպաստել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանը:

Ծրագրի շրջանակներում խոցելի ընտանիքներին տրամադրվել են

  • Սննդի ծանրոցներ՝ նախատեսված 3 ամսվա համար
  • Հիգիենիկ/սանիտարական ծանրոցներ նախատեսված 6 ամսվա համար
  • Գումար՝ աշակերտների համար դպրոցական պարագաներ ձեռք բերելու համար
  • Կտրոններ երեխաների համար ձմեռային հագուստ/կոշիկ ձեռք բերելու համար
  • Քրոնիկ հիվանդություններ ունեցող շահառուների համար դեղորայք
  • Թիրախային ընտանիքներն աջակցություն կստանան` սեփական փոքր բիզնես սկսելու համար (սարքավորումներ, բիզնեսի զարգացման դասընթացներ):


Ծրագիրն իրականացվել է` սերտորեն համագործակցելով ՀՀ Սփյուռքի նախարարության,«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: