Ինչ ենք անում
Աջակցություն սիրիահայերին և նրանց...

Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում III

Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում III

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` 2014թ. նոյեմբերից 2015թ. հունիսն ընկած ժամանակահատվածում Ավստրիայի զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիրխաչի ընկերության ֆինանսավորմամբ, իրականացրել է "Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում III" ծրագիրը:

Ծրագրում ներգրավված էր 300 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1230 մարդ:

"Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում III" ծրագիրը նպատակ ուներ նպաստելու Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանը:

Ծրագրի շրջանակներում 300 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է հետևյալ օգնությունը`

  • Հիգիենիկ/սանիտարական ծանրոցներ նախատեսված 7 ամսվա համար
  • Սննդի ծանրոցներ նախատեսված 6 ամսվա համար
  • Կենցաղային իրեր (յուրաքանչյուր նոր եկած ընտանիքին մեկ կապոց)
  • Քրոնիկ հիվանդություններ ունեցող շահառուների համար դեղորայք
  • Գումար` աշակերտների համար դպրոցական պարագաներ ձեռք բերելու համար
  • Սարքավորումներ, բիզնեսի զարգացման դասընթացներ սեփական փոքր բիզնես սկսելու համար.