Ինչ ենք անում
Միջազգային Մարդասիրական Իրավունք
Ինչ է Միջազգային մարդասիրական իրավունքը

Ինչ է Միջազգային մարդասիրական իրավունքը

Ինչ է Միջազգային մարդասիրական իրավունքը

Միջազգային մարդասիրական իրավունքը միջազգային հանրային իրավունքի կարևոր ճյուղերից է: Այն բաղկացած է այնպիսի նորմերից, որոնք զինված ընդհարումների ժամանակ պաշտպանում են այն անձանց, ովքեր չեն մասնակցում կամ դադարել են մասնակցելուց ռազմական գործողություններին և սահմանափակում են պատերազմելու մեթոդների և միջոցների կիրառումը:

Ավելի ստույգ` «զինված ընդհարումների ժամանակ գործող միջազգային մարդասիրական իրավունք» ասելով` ենթադրվում է միջազգային պայմանագրային կամ ավանդույթային այն նորմերը, որոնք հատուկ նախատեսված են անմիջականորեն միջազգային կամ ոչ միջազգային բնույթի զինված ընդհարումների հատևանքով առաջացող և մարդասիրական առումով մտահոգություն պատճառող խնդիրները կարգավորելու համար:

Մարդասիրական նկատառումներից ելնեով` վերոհիշյալ նորմերը սահմանափակում են ընդհարման մեջ գտնվող կողմերի` իրենց ընտրությամբ պատերազմելու մեթոդներ և միջոցներ կիրառելու ազատությունը և պաշտպանում են ընդհարումից տուժած կամ նման վտանգի ենթակա գտնվող մարդկանց և գույքը:

Միջազգային բնույթի զինված ընդհարումն առնվազն երկու պետությունների զինված ուժերի բախումն է (հարկ է նշել, որ ազգային-ազատագրական պատերազմները նույնպես դիտվում են որպես միջազգային բնույթի զինված ընդհարումներ):

Ոչ միջազգային բնույթի զինված ընդհարումը որևէ պետության տարածքում վերջինիս կանոնավոր զինված ուժերի և կազմակերպված զինված խմբերի, կամ այդպիսի զինված խմբերի բախումն է: Որպեսզի բախումը համարվի ոչ միջազգային բնույթի զինված ընդհարում` այն պետք է հասնի լարվածության որոշակի աստիճանի և շարունակվի որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

Ներքին անկարգությունները բնութագրվում են որպես ներքին կարգուկանոնի լուրջ խախտումներ, որոնք պայմանավորված են բռնարարքներով, սակայն զինված ընդհարումներ չեն (օրինակ` զանգվածային անկարգություններ, խմբավորումների միջև իշխանությունների դեմ ուղղված բռնարարքներ):

Որոնք են միջազգային մարդասիրական իրավունքի առավել կարևոր նորմերը

Ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր են մշտապես տարբերակել քաղաքացիական բնակչությունը մարտիկներից, որպեսզի խնայեն քաղաքացիական բնակչությանը և քազաքացիական օբյեկտները: Արգելվում է հարձակվել բնակչության և առանձին քաղաքացիական անձանց վրա: Հարձակումներ կարող են կատարվել բացառապես ռազմական օբյեկտների վրա: Այն անձինք, ովքեր չեն մասնակցում կամ դադարել են մասնակցելուց ռազմական գործողություններին` կյանքի, ֆիզիկական ու հեգոկան անձեռնմխելիության իրավունք ունեն: Այս անձինք պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն պաշտպանությունից և արժանանան մարդասիրական վերաբերմունքի` առանց որևէ խտրականության: Արգելվում է սպանել կամ վիրավորել հակառակորդին, եթե վերջինս հանձնվում է կամ այլևս չի կարող մասնակցել ռազմական գործողություններին:

Ոչ ընդհարման մեջ գտնվող կողմերը, և ոչ էլ նրանց զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք, չունեն պատերազմելու մեթոդները և միջոցներն ընտրելու անսահմանափակ իրավունք: Արգելվում է կիրառել այնպիսի զենք կամ պատերազմելու մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ տառապանքներ պատճառել:

Ընդհարման մեջ գտնվող այն կողմը, որի իշխանության տակ են գտնվում վիրավորները և հիվանդները, պետք է հավաքի նրանց և խնամք ապահովի: Բուժանձնակազմը և բժշկական կազմավորումները, փոխադրամիջոցները և սարքավորումները պաշտպանության տակ են առնվում: Սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչը կամ կարմիր մահիկը տարբերանշան է, որը ցույց է տալիս, որ տվյալ անձինք կամ օբյեկտները պետք է արժանանան հարգանքի և պաշտպանության:

Գերի ընկած մարտիկները և այն քաղաքացիական անձինք, որոնք գտնվում են հակառակորդի իշխանութայն տակ` իրենց կյանքի, արժանապատվության, անձնական իրավունքների և քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների բռնադատման չեն ենթարկվելու: Նրանք պետք է պաշտպանվեն բռնության ամեն տեսակի ակտերից կամ ռեպրեսալիաներից (փոխճնշման միջոցների կիրառումից): Գերիներն իրենց ընտանիքների հետ նամակագրության և օգնություն ստանալու իրավունք ունեն: Նրանք պետք է օգտվեն հիմնական դատական երաշխիքներից:

https://www.icrc.org/eng/assets/files/other/icrc-002-0703.pdf
https://www.icrc.org/eng/resources/documents/publication/p0703.htm