Ինչ ենք անում
Բնակչության տեղաշարժ
Ընթացիկ ծրագրեր
Հայաստանում փախստականների ընդունելության...

Հայաստանում փախստականների ընդունելության բարելավում և մտահոգության առարկա հանդիսացող անձանց ինտեգրման խթանում

Հայաստանում փախստականների ընդունելության բարելավում և մտահոգության առարկա հանդիսացող անձանց ինտեգրման խթանում

ՀԿԽԸ-ն սերտորեն համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հետ հետևյալ երեք առաջնահերթ ուղղություններով

  • Բարելավել ապաստան հայցողների համար ընդունելության պայմանները
  • Հզորացնել համայնքային համախմբումը, ինքնաբավությունը և տեղական ինտեգրացիան
  • Իրականացնել սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների կանխարգելում և իրազեկում փախստականների շրջանում

Ապաստան հայցողների ընդունելություն

Սահմանակետերի մոնիթորինգ

ՀԿԽԸ-ն իրականացնում է

  • Սյունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի սահմանակետերի ամսական մոնիթորինգ տարածաշրջանային մասնաճյուղերի միջոցով
  • Իրականացնում է պարբերական մոնիթորինգային այցելություններ Զվարթնոց միջազգային օդանավակայան ներառյալ սահմանակետում գտնվող պահման կետը, ինչպես նաև Գյումրու օդանավակայան:

Տեղեկատվություն, ուղղորդում և խորհրդատվություն

ՀԿԽԸ-ն կազմակերպում և իրականացնում է

  • Խմբային և անհատական տեղեկատվական/ուղղորդման հանդիպումներ նոր ժամանած ապաստան հայցողների համար, ովքեր ապրում են Հատուկ կացարանում կամ այլ բնակարաններում
  • Ամսական տեղեկատվական հանդիպումներ Հատուկ կացարանում ապրող ապաստան հայցողների համար/ինչպես նաև թարմացվում է Հատուկ կացարանի տեղեկատվական տախտակը/
  • Ապաստան հայցողներին և փախստականներին տրամադրում է աշխատանքային զբաղվածության վերաբերյալ խորհրդատվություն 
  • Իրականացնում է շաբաթական այցելություններ Հատուկ կացարան

Համայնքային համախմբում, ինքնաբավության և ինտեգրման խթանում

  • ՀԿԽԸ-ն տրամադրում է տեղեկատվություն խորհրդատվություն նոր ժամանած փախստականներին Հայաստանում նրանց ինտեգրումը խթանելու նպատակով: 
  • ՀԿԽԸ-ն բացահայտում և աջակցում է փախստականներին եկամտաբերության խթանման գործողությունների նպատակով` տրամադրելով տվյալ բիզնեսի սկզբնավորման կամ խթանման համար համապատասխան գործիքներ:

Սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների կանխարգելում և իրազեկում փախստականների շրջանում

ՀԿԽԸ-ն իրականացնում է սեռով և գենդերով պայմանավարված բռնությունների կանխարգելմանն ու իրազեկմանն ուղղված միջոցառումներ

  • Սահմանապահ պաշտոնյաների համար դասընթացներ
  • Համագործակցող կազմակերպությունների համար դասընթացներ
  • Իրազեկման միջոցառումներ
  • Հոգեբանական խորհդատվություն և խմբային աշխատանքներ
  • Հոգեբանության թեմայով դասընթացներ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների համար
  • -Վերականգնողական առողջության վերաբերյալ դասընթացներ մտահոգության առարկա անձնանց և սահմանապահների համար