Ինչ ենք անում
Բնակչության տեղաշարժ
Իրականացված ծրագրեր
Փախստականների գերմանական ակադեմիական...

Փախստականների գերմանական ակադեմիական նախաձեռնություն (ՓԳԱՆ) կրթաթոշակային ծրագիր

Փախստականների գերմանական ակադեմիական նախաձեռնություն (ՓԳԱՆ) կրթաթոշակային ծրագիր

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Փախստա կանների գերմանակա ակադեմիական նախաձեռնություն» (ՓԳԱՆ) կրթաթոշակային ծրագիրը, որի նպատակն էր աջակցել փախստական երիտասարդներին, ստանալու բարձրագույն և մասնագիտական կրթություն Հայաստանի բուհերում և քոլեջներում:

Ծրագրի շրջանակներում փախստականի կարգավիճակ ունեցող 3 ուսանողներ, ըստ իրենց ակադեմիական առաջադիմության և ֆինանսական խոցելիության աստիճանի, ստացել են ֆինանսական աջակցություն, ինչպես նաև` խորհրդատվություն կրթական ոլորտին առնչվող հարցերում: Այդպիսով նրանք հնարավորություն են ստանում ինտեգրվել հայ հասարակությանն ու շարունակել կրթությունը:

ՓԳԱՆ կրթաթոշակը ներառել է ոչ միայն ուսանողի ուսման վարձը, այլև ամսական նպաստը, որը տրամադրվում է ապրուստի, գրենական պիտույքների և տրանսպորտի ծախսերը հոգալու համար: Ծրագրի սկզբից մինչև օրս օժանդակություն է ստացել մոտ 20 ուսանող, որոնք գտնվում են Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մշտական ուշադրության ներքո: Նրանց առաջադիմությունը և խնդիրները պարբերաբար դիտարկվում են թե ուսանողների կացության վայրում, թե ուսումնական հաստատություններում:

Հայկական Կարմի խաչի ընկերությունը Հայկական կամավորական կորպուսի և Հայաստանի` Միավորվոծ ազգերի կազմակերպության ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպել է անգլերեն լեզվի դասընթացներ, որոնք անցկացվել են ամերիկահայ, իսալացի ու ռումին կամավորների կողմից: Խմբերում ընդգրկված են նաև տեղացի երիտասարդներ, ինչի շնորհիվ դասընթացը նարառում է նաև ինտեգրման բաղադրիչ:

ՄԱԿ-ի մի շարք գրասենյակների, ինչպես նաև ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համատեղ, փախստական ուսանողների համար դասընթացներ են անցկացվել նաև` համայնքում երիտասարդների դերի, բարձրագույն կրթության, շրջակա միջավայրի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և այլ թեմաների շուրջ: