Ինչ ենք անում
Ընթացիկ ծրագրեր
Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցություն

ԵԿԽ-ն իր գործունեության ընթացքում մշտապես համագործակցում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի (ԿԽ և ԿՄ) միջազգային շարժման բոլոր բաղկացուցիչների, կառավարությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ:

Միջազգային համագործակցության շրջանակներում, Բրիտանական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ` 2008 թվականից ԵԿԽ-ն իրականցնում է Երիտասարդ կամավորների փոխանակման ծրագիր, որի շրջանակներում հյուրընկալվում են բրիտանացի երիտասարդներ, ովքեր ակտիվորեն ներգրավվում են ԵԿԽ գործունեության մեջ, նախաձեռնում և իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ: Նույն ծրագրի շրջանակներում ՀԿԽԸ երիտասարդ կամավորները ներգրավվում են Բրիտանական Կարմիր խաչի սոցիալական ծրագրերում` Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում:

Տասը տարվա համագործակցության ընթացքում փորձի փոխանակման նպատակով ամեն տարի կարճաժամկետ փոխայցեր են կազմակերպվում Գերմանական և Հայկական Երիտասարդական Կարմիր խաչերի միջև:

Գերմանացի և հայ կամավորները մասնակցում են երիտասարդական ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներին, այցելում տեսարժան վայրեր և ծանոթանում միմյանց մշակույթին:

Որպես տարածաշրջանում ակտիվ երիտասարդական կառույց ՀԿԽԸ երիտասարդական կարմիր խաչի ներկայացուցիչները ներգրավված են եղել Կարմիր խաչի/ Կամիր մահիկի միջազգային կառույցներում` ներկայացնելով տարածաշրջանի և Եվրոպայի երիտասարդներին առնչվող և առողջապահական հիմնահարցերը.

  • Կարմիր խաչի/Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Ծերացմանն առնչվող խնդիրների աշխատանքային խումբ- Կատարինա Վարդանյան (2012-ներկա)
  • Կարմիր խաչի/Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի սահմանադրական մարմին «Երիտասարդկան հանձնաժողով» - Մանուշակ Մելքումյան (2005-2007) և Նազելի Կիրակոսյան (2007-2011)
  • Եվրոպական Երիտասարդական համակարգման կոմիտե – Էմմա Խաչատրյան (2005-2008), Լիա Խաչատրյան (2010-2012), Աննա Գևորգյան (2012-2014)
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլյոզի կանխարգելման Եվրոպական Կարմիր խաչի/Կարմիր մահիկի ցանց- Լիա Խաչատրյան (2010-2012):

Բացի վերը նշված գործունեությունից, ԵԿԽ կամավորները մասնակցում են բազմաթիվ միջազագային հանդիպումների, համաժողովների, դասընթացների, ինչպես նաև հաճախ հրավիրվում են որպես դասընթացավարներ: