Ինչ ենք անում
Երիտասարդական Կարմիր խաչ
Ընթացիկ ծրագրեր
Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և...

Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին

Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին

«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը, վերսկսվել է 2015 թվականի փետրվարին: Ծրագիրն ուղղված է հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների սոցիալական ներգրավվածությանը, հասարակության ինտեգրմանը և տնային պայմանների բարելավմանը: 

«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը, վերսկսվել է 2015 թվականի փետրվարին: Ծրագիրն ուղղված է հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների սոցիալական ներգրավվածությանը, հասարակության ինտեգրմանը և տնային պայմանների բարելավմանը: 

Ծրագրում ընդգրկված են 7-14 տարեկան հանրակացարանաբնակ 80 երեխաներ, 120 միայնակ փախստական ծերեր, գործունեությունն իրականացվում է 34 կամավորների մասնակցությամբ ու աջակցությամբ:

Ծրագիրն իրականացվում է Երևանի թվով 3 հանրակացարաններում (Արցախի 4/10,10/1, Շիրակի 2Ա/7, Նոր Նորք` Մոլդովական 29/1), ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քոլեջի և Աբովյանի 1 հանրակացարաններում (Հատիսի 4-րդ նրբ.):

Ծրագիրն ունի 2 բաղադրիչ` աջակցություն միայնակ փախստական ծերերին, որի շրջանակներում կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տարեցներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:

Ծրագրի երկրորդ բաղադրիչը հանրակացարանաբնակ երեխաների հետ աշխատանքն է, որի շրջանակներում ծրագրի կամավորները շաբաթվա ընթացքում բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում հանրակացարանաբնակ երեխաների համար ՀԿԽԸ կողմից հիմնադրված «ժպիտների ակումբ» դասասրահում, օգնում են երեխաներին իրականացնել տնային հանձնարարականները, կազմակերպում ացելություններ մշակութային վայրեր, իրականացնում կինոդիտումներ և քննարկումներ իրենց հետաքրքրող թեմաներով: Ամռան ամիսներին կազմակերպվում է ճամբար հանրակացարաբնակ առավել կարիքավոր երեխաների համար:

Ներկայումս ծրագիրը ֆինանսավորվում է «Մեդիկոր» հիմնադրամի կողմից Ավստրիական ԿԽ համագործակցությամբ: 

2016 թվականի օգոստոսից 2017 թվականի ապրիլը ընկած ժամանակահատվածի համար Շվեյցարական Կարմիր խաչի օգնությամբ Շվեյցարական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ընդլայնվել է ծրագրի գործունեությունը, մասնավորապես մեծացել է հանրակացարանաբնակ երեխաների թիվը (նախկինում 120-ից դարձավ 200), նրանց հետ կազմակերպված դասընթացների, ինչպես նաև երեխաների և հանրակացարանաբնակ տարեցների համար կազմակերպված միջոցառումների քանակը:

Ծրագրի իրականացման վերջին 5 տարիների ընթացքում կարճաժամկետ ընդհատումներ են եղել, սակայն կամավորները չնայած ֆինանսական միջոցների բացակայությանը շարունակել են այցելությունները, որը կամավորական գործունեությանն նվիրվածության, մարդասիրական արժեքների դրսևորման, երիտասարդ և ավագ սերնդի միջև տարիների ընթացքում հասատատված սերտ բարեկամական կապերի վառ ապացույց է: