Ինչ ենք անում
Երիտասարդական Կարմիր խաչ
Ընթացիկ ծրագրեր
Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը...

Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում

Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում

2014թ. սկսած ՀԿԽԸ իրականացնում է «Սիրիրահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է խթանել սիրիահայ երեխաների կայուն զարգացումը և ինտեգրումը: 2014-2016թթ ծրագիրն իրականացվել է մոտ 480 սիրիահայ երեխաների համար Երևանի` 25 դպրոցներում: 2016թ-ից ծրագիրը շարունակվելու է ` ներառելով ևս 100 սիրիահայ երեխա: Ծրագրի առանցքն է կազմում 20 պարապմունքներից բաղկացած թեմատիկ դասընթացը /շաբաթական մեկ անգամ 6 ամիս շարունակ/  դպրոցներում երեխաներից բաղկացած յուրաքանչյուր խմբի համար, որը մշակվել է ԿԽՄՖ և Սեյվ դը Չիլդրնի կողմից: Պարապմունքների ժամանակ երիտասարդ կամավորները երեխաների հետ ինտերակտիվ ձևով զրուցում են իրենց խնդիրների, պատերազմի, բռնության և դրա հաղթահարման, ընկերության և այլ թեմաների շուրջ: Ծրագրի ընթացքում երեխաները մասնակցում են մշակութային միջոցառումների /այց թանգարան, թատրոն և տեսարժանվայրեր/ և կազմակերպում համայնքային միջոցառումներ /ծառատունկ, կանաչապատում, տեղեկատվական քարոզարշավներ և այլ/:  Ծրագրի ավարտին երեխաների համար կազմակերպվում է ամառային ճամբար: Ծրագիրն իրականցվում է Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ: