Ինչ ենք անում
Երիտասարդական Կարմիր խաչ
Իրականացված ծրագրեր
Առողջ սերունդ

Առողջ սերունդ

Առողջ սերունդ

2011-2013թթ. ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերության և «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ իրականացրել է «Առողջ սերունդ» ծրագիրը, որի նպատակն է դպրոցականներին իրենց իսկ միջավայրում տեղեկացնել, խրախուսել և հնարավորություն տալ ճիշտ ընտրություն կատարել իրենց առողջության և ապրելակերպի վերաբերյալ` հավասարը հավասարին մեթոդով կազմակերպվող դասընթացների միջոցով:

Դասընթացները ներառել են«Առողջ սնունդ և սննդակարգ», «Առանց ծխախոտ և ալկոհոլ», «Զբաղվենք սպորտով և շրջակա միջավայրի պահպանություն» թեմաները: Յուրաքանչյուր դասընթացի ավարտին մասնակից դպրոցականների ուժերով կազմակերպվում են բնապահպանական էքսկուրսիաներ և այլ միջոցառումներ: Ծրագրին մասնակցել է ավելի քան 1600 աշակերտ: