Ինչ ենք անում
Երիտասարդական Կարմիր խաչ
Իրականացված ծրագրեր
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում

Անդորրայի Կարմիր խաչի աջակցությամբ 2011-2012թթ. Երևանում և ՀՀ 3 մարզերում իրականացրեց «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հավասարը հավասարին մեթոդով դասընթացներ դպրոցականների համար, ինչպես նաև պլանավորվում է կազմակերպել հանրային միջոցառումներ` կինոդիտումներ, համերգներ և այլն:
ՀՀ-ում ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործընթացին նոր թափ հաղորդեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Բջջային Կարճ Հաղորդագրության տեղեկատվական գծի գործարկումը: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ և Orange Armenia և ՎիվաՍելլ-ՄՏՍ բջջային օպերատորների աջակցությամբ:

Ծրագրի շնորհիվ Orange և VivaCell-MTS բջջային օպերատորների բոլոր բաժանորդները հնարավորություն ստացան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցն անանուն ուղղել տրամադրված 6428 կարճ համարին (1 SMS-ի արժեքն է 0 դրամ) և 24 ժամվա ընթացքում ստանալ ճշգրիտ ու հակիրճ պատասխան` պատրաստված ՀԿԽԸ երիտասարդ կամավորների կողմից:

Ծրագրի իրականցման ընթացքում ստացվել է մոտ 27 000 հարց: Ծրագրի համար կարևոր ձեռքբերում է նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի կողմից ամեն 2 տարին մեկ հայտարարվող Երիտասարդական ծրագրերի մրցույթում` «Թվային կամուրջ - հաղոդակցության ապահովում տեխնոլոգիաների միջոցով» անվանակարգում մրցանակ շահելը: