Ինչ ենք անում
Ընտանեկան կապերի վերականգնում
Ընտանեկան կապերի վերականգնում

Ընտանեկան կապերի վերականգնում

Ընտանեկան կապերի վերականգնում

Ամեն տարի հազարավոր ընտանիքներ տարանջատվում են հակամարտությունների, աղետների կամ արտագաղթի պատճառով: Սիրելիների հետ կապի կորուստը և նրանց գտնվելու վայրի և ապահով լինելու մասին տեղեկության բացակայությունը պատճառում է սարսափելի տառապանք:

Եթե փնտրում եք Ձեր ընտանիքի անդամին, այցելեք familylinks.icrc.org կայքը:

Դուք կկարողանաք օգտվել ամբողջ աշխարհի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների մասնագետների վստահելի ծառայություններից: Մեզ համար առանցքային առաջնահերթություն է օգնել տարանջատված մարդկանց:

Մենք ձեզ հետ հետադարձ կապ կհաստատենք և կապահովենք ձեր ինֆորմացիայի գաղտնիությունը: Մեր ծառայությունները անվճար են և հասանելի բոլորին:


Այս կայքը՝ familylinks.icrc.org առաջարկում է մկնիկի կոճակի մի քանի սեղմումով պարզել, թե ինչպես ենք`

  • որոնում ընտանիքի տարանջատված անդամներին
  • օգնում վերականգնել նրանց միջև կապը
  • օգնում վերամիավորել ընտանիքները


Կայքում նաև կարող եք գտնել, թե ինչպես կապ հաստատել Հայկական Կարմիր խաչի ընկերության այն աշխատակիցների հետ, ովքեր կարող են օգնել Ձեզ: Լայնածավալ արտակարգ իրավիճակների դեպքում մենք կարող ենք օնլայն որոնողական ծառայություն առաջարկել, որտեղ կարող եք`

  • գտնել փրկվածների, ինչպես նաև անհայտ կորածների անունները
  • գրանցվել, որպեսզի մյուսները տեսնեն, որ դուք ողջ և առողջ եք
  • գրանցել ձեր այն բարեկամների անունները, ում հետ կապը կորցրել եք