Ինչ ենք անում
Ընթացիկ ծրագրեր
Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի...

Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի բերաբերյալ կրթում

Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի բերաբերյալ կրթում

Ոչ վարակիչ հիվանդությունները, այդ թվում շաքարային դիաբետը, մահացության հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում: Հայաստանի Հանրապետությունում մահերի  85,5 %-ը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց շարքում շաքարային դիաբետը, որպես մահվան պատճառ, հինգերրորդ տեղում է:

Հաշվի առնելով վերը նշվածը Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը Դանիական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ և Դիաբետի համաշխարհային հիմնադրամի ֆինանսավորմամբ  իրականացնում է «Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի վերաբերյալ կրթում» ծրագիրը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արարատի մարզում, ընդգրկելով ինչպես քաղաքային այնպես էլ գյուղական համայնքները:

Ծրագրի շահառուները շաքարային դիաբետով հիվանդներն են, նրանց ընտանիքի անդամները, թիրախ բնակավայրերի բնակչությունը՝ ներառյալ երիտասարդությունը և շաքարային դիաբետի առումով ռիսկի խմբերը:

Ծրագրի նպատակն է բարելավել շաքարային դիաբետի կանխարգելումը և խնամքը ՀՀ Արարատի մարզում:

Հիմնական ուղղություններն են՝ շաքարային դիաբետ ունեցող անձանց համար աջակցող միջավայր ստեղծելու միջոցով շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելումը և առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը: