Ինչ ենք անում
Իրականացված ծրագրեր
Տուբերկուլյոզով հիվանդների կարողությունների...

Տուբերկուլյոզով հիվանդների կարողությունների հզորացում ծրագիր

Տուբերկուլյոզով հիվանդների կարողությունների հզորացում ծրագիր

Ֆինանսավորումը՝  Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա, "Էլայ Լիլի  և Կոմպանիա'' ընկերություն

Իրականացումը՝    Կոտայքի մարզ

Թիրախային խումբ՝  Բուժման պահպանողական փուլում գտնվող տուբերկուլյոզով հիվանդներ

Նպատակը՝  Ապահովել ՏԲ հիվանդների ակտիվ մասնակցությունը ՏԲ պայքարին առնչվող քաղաքականության մշակման և կիրարկման հարցերում

Տևողությունը՝   01.11.2014թ. – 30.11.2016թ.

«Տուբերկուլոզով հիվանդների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի պոլիկլինիկաներում գրանցված ՏԲ հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպված ՏԲ «ակումբներում» տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն և  կրթում-լուսաբանում:

Հիմնական նպատակները`

  • մշակել կրթական նյութեր` ՏԲ կանխարգելման, խարանի և խտրականության կանխարգելման  վերաբերյալ
  • կազմակերպել դասընթացներ ՏԲ հիվանդների համար` համայնքային առողջապահական աշխատողների աջակցությամբ և մասնակցությամբ
  • առավել ակտիվ հիվանդներից ընտրել թեկնածուններ`աշխատանքային խմբերին մասնակցելու համար
  • ստեղծել ՏԲ «ակումբներ»
  • խարանը և խտրականությունը նվազեցնելու նպատակով, հոգեբանի մասնակցությամբ, կազմակերպել հանդիպումներ ՏԲ «ակումբներում»
  • տարբեր սոցիալական ցանցերում շփվելու նապտակով ստեղծել «փակ» խմբեր/ֆորումներ ՏԲ հիվանդների համար
  • ավանդույթ դարձնել բարեհաջող ելքով բուժումն ավարտած ՏԲ հիվանդների վերածնունդ նշելը
  • նշել «ՏԲ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը»` համայնքի անդամների և ԶԼՄ-ների ակտիվ մասնակցությամբ