Ինչ ենք անում
Սոցիալ-առողջապահություն
Իրականացված ծրագրեր
Տուբերկուլոզով հիվանդներին սոցիալական...

Տուբերկուլոզով հիվանդներին սոցիալական աջակցության տրամադրում

Տուբերկուլոզով հիվանդներին սոցիալական աջակցության տրամադրում
Ֆինանսավորումը՝  ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ
 
Իրականացումը՝ ՀՀ  ամբողջ  տարածքով, հանրային առողջապահության  ոլորտ
 
Թիրախային խումբ՝ Տուբերկուլյոզով  հիվանդները բուժման ամբուլատոր փուլում
 
Նպատակը՝ Դեղորայքի ընդունման հետևողականության բարելավումը` ուղղված տուբերկուլոզով (այսուհետ՝ ՏԲ) հիվանդների բուժման արդյունավետության բարձրացմանը:
 
Տևողությունը՝     07.10. 2010թ - 30.06.2015թ
 
Հիմնական գործողությունները՝
  1. Բուժման հետևողականության բարձրացման նպատակով սոցիալական աշխատողների համար կրթական միջոցառումների կազմակերպում
  2. Սոցիալական աշխատողների կողմից իրականացվող կրթական և տեղեկատվական բնույթի միջոցառումներ
  3. Բուժման հետևողականության բարձրացման նպատակով  դեղակայուն ՏԲ հիվանդներին սննդային փաթեթների բաշխում /ստացիոնար բուժման փուլում/
  4. Բուժման հետևողականության բարձրացման նպատակով  դեղակայուն ՏԲ հիվանդներին սննդային և  հիգիենիկ փաթեթների բաշխում /ամբուլատոր բուժման փուլում/
  5. Դեղակայուն ՏԲ հիվանդներին դեղերի կողմնակի ազդեցությունը նվազեցնելու նպատակով հյութերի տրամադրում
  6. Բուժման հետևողականության բարձրացման նպատակով դեղակայուն ՏԲ հիվանդներին/կամ բուժքույրերին ԴՈԹ ռազմավարության շրջանակներում տրանսպորտային ծախսերի փոխհատուցում
  7. Բուժման հետևողականության բարձրացման նպատակով ռեգուլյար ՏԲ հիվանդներին/կամ բուժքույրերին ԴՈԹ ռազմավարության շրջանակներում տրանսպորտային ծախսերի փոխհատուցում 
  8. Բուժման հետևողականության բարձրացման նպատակով  ռեգուլյար ՏԲ հիվանդներին սննդային և հիգիենիկ փաթեթների տրամադրում
  9. Սոցիալապես անապահաով ԴԿ ՏԲ հիվանդներին ձմռան 3.5 ամիսների ընթացքում ջեռուցման ծախսերի փոխհատուցում