Ինչ ենք անում
Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ճանապարհային...

Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ճանապարհային քարտեզ համայնքի դիմակայունության համար

Ծրագրի նպատակը

Նվազեցնել Հայաստանի առավել աղետավտանգ գյուղական համայնքներում բնակվող մարդկանց խոցելիությունը և ամրապնդել նրանց դիմակայունությունը:   

Ակնկալվող հիմնական արդյունքներ՝

Համայնքի նախապատրաստվածություն

  1. Շահագրգիռ կողմերի և նրանց ծրագրերի քարտեզավորում  
  2. Ռիսկերի և դիմակայունության մակարդակի բացահայտում
  3. Դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում

 

  1. Նախաձեռնել համայնքային հանդիպումներ ծրագրի քննարկման, փորձի փոխանակման, հետագա պլանների մշակման համար, որտեղ ներգրավված կլինեն ծրագրի թիրախ համայնքի սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչները, ՀԿԽԸ ներկայացուցիչները, Լոռու մարզի փրկարար ծառայության ներկայացուցիչները:
  2. Դիմակայունության բարձրացման մոդելի քննարկում և իրականացում, որտեղ կբարձրացվի համայքի իրազեկվածությունը, կիրականացվի համայնքի աղետների ռիսկի, խոցելիության և կարողությունների գնահատում համայնքի ներկայացուցիչների կողմից, կմշակվի դիմակայունության բարձրացմանն ուղղված գործողությունների պլանը:
  3. Դիմակայունության բարձրացմանն ուղղված գործողությունների պլանի իրականացում, որտեղ քննարկումների արդյունքում կներկայացվեն կոնկրետ միջոցառումների առաջարկներ և ՀԿԽԸ կողմից հաստատվելուց հետո կֆինանսավորվեն:
  4. Նախաձեռնել հանդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որտեղ կքննարվեն ծրագրի արդյունքները, կմշակվեն հետագա գործողությունների պլանները: Ամփոփման արդյունքում կվերամշակվի ծրագրի մոդելը և այն կտրամադրվի շահագրգիռ կողմերին:

 

Ծրագրի հիմնական շահառուներ՝

ՀՀ Լոռու մարզ - Մեծ Պառնի համայնքի բնակչություն: Համայնքի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով համայնքի աղետների նկատմամբ ռիսկը, աղետների կրկնման հաճախականությունը, հարուցվող վնասները, խոցելի խմբերի առկայությունը, կարողությունները և այլն:

Տևողություն՝  1 հուլիս  2017 – 30 հունիս 2018

Դոնոր՝ Կարմիր խաչի կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա:

Գործընկերներ՝ Կարմիր խաչի/ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան (ԿԽ/ՄԿ ՄՖ):