Ինչ ենք անում
Բարելավված արտակարգ իրավիճակներին...

Բարելավված արտակարգ իրավիճակներին նախապատրաստում և համակարգված արձագանքում Հարավային Կովկասում

Ծրագրի նպատակը

Հզորացնել Հայաստանի և Վրաստանի ԱԻ կառավարման ոլորտում փոխգործակցությունը և կարողությունները` ԱԻ-ն արդյունավետ և համարժեք նախապատրաստվելու և արձագանքելու համար` երկրի սահմաններում և Հարավային Կովկասի տարածաշրջանում:

 

Ծրագրի հատուկ նպատակն է ամրապնդել ԱԻ կառավարման հիմնական դերակատարների, ՀԿԽԸ և ՎԿԽԸ կարողությունները և նրանց միջև համակարգումը: Ամրապնդվելու  և համախմբվելու են ՀԿԽԸ և ՎԿԽԸ կազմակերպչական պատրաստվածության միջոցառումները և գործողությունները՝ ԱԻ հետևանքներին ժամանակին և արդյունավետ կերպով արձագանքելու և դրանք հաղթահարելու համար՝ նվազեցնելով դրանց ազդեցությունը խոցելի համայնքների վրա:

 

Կազմակերպչական պատրաստվածության միջոցառումները կբարձրացնեն աղետների արձագանքման մեխանիզմների արդյունավետությունը, օգտավետությունը և ազդեցությունը համայնքային, ազգային և միջազգային մակարդակներում, ի թիվս այլոց, Ազգային ընկերության համար կմշակվեն աղետներին արձագանքման քաղաքականություններ, կազմակերպչական նորմեր, մեխանիզմներ և գործողությունների պլաններ:

 

Ծրագիրը ընդգրկում է հինգ հիմնական ուղղություններ, որոնք անհրաժեշտ են ԱԻ-ն արդյունավետ նախապատրաստվելու և արձագանքելու համար.  1) Կոմպետենտ (որակավորված և փորձառու) մարդիկ, 2) Համապատասխան ծրագրեր, 3) Արդյունավետ կազմակերպչական համակարգ, 4) Անհրաժեշտ ռեսուրսներ և 5) Աշխատանքի արդյունավետ ոճ:

 

Ակնկալվող արդյունքներ՝

 

  1. Արագ եւ արդյունավետ արտակարգ իրավիճակների պատրաստվածության եւ արձագանքման համար ուժեղացված կառույցներ, համակարգեր եւ ընթացակարգեր. կառուցվածքները եւ պլանները ավելի շատ փոխկապակցված են աղետների արձագանքման տարածաշրջանային եւ միջազգային մեխանիզմների հետ:
  2. Հստակորեն սահմանված դերերը արտակարգ իրավիճակների պատրաստվածության եւ արձագանքման ոլորտում, որոնք ճանաչվում են բնակչության պաշտպանության մարմինների կողմից` աղետների արձագանքման ազգային ծրագրերում; ՀԿԽՀ-ը եւ ՎԿԽԸ-ը կներկայացվեն եւ ակտիվ կլինեն արտակարգ իրավիճակների ազգային եւ տեղական համակարգող մարմիններում:
  3. Աղետների կառավարման արդյունավետ կարողություններ ազգային մակարդակներում: Լավ պատրաստված եւ հագեցված արձագանքման թիմեր եւ ղեկավարներ, որոնք կարող են արագ եւ արդյունավետ կերպով արձագանքել տուժածների կարիքներին:
  4. Արտակարգ իրավիճակներում հոգե-սոցիալական օգնության տրամադրում տուժածներին եւ առաջին արձագանքողներին լավ պատրաստված եւ հագեցված անձնակազմի կողմից:
  5. Պատրաստվածության եւ արձագանքման ոլորտում պատասխանատու մարմինների գործողությունների օպտիմալացում՝ ռեսուրսների, տեղեկատվության եւ փորձի համակարգված փոխանակման միջոցով:
  6. Արտակարգ իրավիճակների պատրաստվածության եւ արձագանքման աշխատանքի պարբերաբար վերահսկում, վերանայում եւ գնահատում՝ աշխատանքը, որակը եւ ազդեցությունը գնահատելու համար:

 

Նախատեսված է համագործակցել եւ աջակցել բնակչության պաշտպանության մարմինների եւ շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես `

 

  • Տարեկան կլոր սեղաններ, հանդիպումներ, ճեպազրույցներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ արտակարգ իրավիճակների կառավարման պլանների եւ կարողությունների փոխկապակցման համար
  • Շահագրգիռ կողմերի խորհրդատվական խումբը կներկայացնի համագործակցությունը եւ համակարգումը պետական մարմինների եւ համապատասխան շահագրգիռ կողմերի հետ

 

Ծրագրի հիմնական շահառուներ՝

 

Նախագծի թիրախային խումբը բաժանված է երեք խմբի՝

  • ԱԻ ոլորտում գործող շահագրգիռ կողմեր պետական կառավարման մարմիններից  և Հասարակական կազմակերպություններ ազգային և տեղական մակարդակում:
  • ՀԿԽԸ անձնակազմն ու կամավորները, որոնք աշխատում են աղետների կառավարման և Սոցիալ-հոգեբանական աջակցության (ՍՀԱ) բնագավառում:
  • Տեղական բնակչություն, նրանց ԱԻ դեպքում գործելու իրազեկման և նախապատրաստման մակարդակի բարձրացման նպատակով:

 

Տևողություն՝ մարտ  2017 – դեկտեմբեր 2018

 

Դոնոր՝ Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչություն:

 

Գործընկերներ՝ Դանիական (առաջատարի դերում), Ավստրիական և Իսլանդական Կարմիր խաչի ընկերությունները և Կարմիր խաչի/ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան (ԿԽՄՖ):