Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Պատերազմի պայթուցիկ մնացորդների եվ ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում [uri] => /what-we-do/disaster-management/disaster_current_projects/mine-risk-education-program.html [id] => 213 [content] => 1 ) 1
Պատերազմի պայթուցիկ մնացորդների եվ ականների...

Պատերազմի պայթուցիկ մնացորդների եվ ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում

Պատերազմի պայթուցիկ մնացորդների եվ ականների վտանգի իրազեկման ծրագիր  Հայաստանի Հանրապետությունում

                                                                                                                                                




Իրականացնող կազմակերպություն– Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Գործընկեր կազմակերպություն - Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ                  

Իրականացման ժամկետներ – Հունիս 2020 – Մայիս 2022

Իրականացման աշխարհագրություն – ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

 

 

  • Ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել պայթուցիկ մնացորդների և ականների վտնագը և ազդեցությունը ռիսկերի ուսուցման գործողությունների միջոցով՝ իրականացնելով իրազեկվածության բարձրացման հանրային քարոզարշավներ և անմիջական հաղորդակցություններ:


Առնվազն 120,000 տղամարդիկ, կանայք, տղաներ և աղջիկներ կդառնան ծրագրի շահառուներ`սովորելով պայթուցիկ վտանգներից արդյունավետ պաշտպանվելու գիտելիքներ և յուրացնելով պայթուցիկ վտանգների առկայության մասին հաղորդելու հմտություններ:



  • Ծրագրի խնդիրները

Ա) Ապահովվել ծրագրի իրականացումը թիրախ 4 մազրերի առնվազն 42 համայնքներում

Բ) Բարձրացնել պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածությունը։

Գ) Ապահովել բնակչության անվտանգ վարքային դրսևորումների փոփոխությունը, ինչը կհանգեցնի պատերազմի պայթյուցիկ մնացորդներով և ականներով պայմանավորված պատահարների թվի նվազմանը։

Դ) Բարձրացնել վստահությունը և բարելավել տուժած համայնքների և ականազերծման գործողություններ իրականացնող կազմակերպությունների և դոնորների փոխհարաբերությունները, ինչը կհանգեցնի տարածաշրջանում շահագչգիռ կողմերի վերաբերյալ ընկալումների փոփոխմանը։

 

 

  • Ծրագրի թիրախային խմբերը

 Ծրագրի շահառու կդառնա ավելի քան 35,000 մարդ, մասնավորապես.

  • Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներ և հրահանգիչներ
  • Համայնքի ղեկավարներ և համայնքապետարանի ներկայացուցիչներ
  • Թիրախ համայնքների դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ
  • Կանայք և երեխաներ
  • Գյուղական համայնքների ազգանբնակչություն
 

 

  • Ծրագրի ժամկետները

Ծրագրի ընդհանուր տևողությունը 24 ամիս է և իրականցվելու է 3 շրջափուլերով

  • Փուլ 1․ Ծրագրի նախագծում և մշակում – 4 ամիս
  • Փուլ 2 Դպրոցական միջոցառումների կազմակերպում – 11 ամիս
  • Փուլ 3․ Համայնքահեն միջոցառումների կազմակերպում – 9 ամիս

 

 

 Ծրագիրը իրականացվում է ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ֆինանսավորմամբ։

                                       

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ