Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Պատրաստ լինել արձագանքելուն. արդիականացված պատրաստվածություն և արձագանքման կարողություններ Հարավային Կովկասում [uri] => /what-we-do/disaster-management/disaster_current_projects/ready-to-respond-project-in-south-caucasus.html [id] => 196 [content] => 1 ) 1
Պատրաստ լինել արձագանքելուն. արդիականացված...

Պատրաստ լինել արձագանքելուն. արդիականացված պատրաստվածություն և արձագանքման կարողություններ Հարավային Կովկասում

Պատրաստ լինել արձագանքելուն. արդիականացված պատրաստվածություն և արձագանքման կարողություններ Հարավային Կովկասում

Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության ֆինանսավորմամբ և Դանիական, Ավստրիական ու Իսլանդական Կարմիր խաչերի համաֆինանսավորմամբ ՀԿԽԸ-ն իրականացնում է «Պատրաստ լինել արձագանքելուն. արդիականացված պատրաստվածություն եւ արձագանքման կարողություններ Հարավային Կովկասում» ծրագիրը` Երևանում, Տավուշի, Գեղարքոինիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Այն մեկնարկել է 2019 թվականի հունվարի 1-ին և շարունակվելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: 

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի բնակչության պաշտպանության համակարգերի պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, բնակչության պաշտպանության եւ հումանիտար օգնության դերակատարների միջեւ համագործակցությունն ընդլայնելու միջոցով:

 

Ծրագրի նպատակին հասնելու համար կազմակերպվում են գործողություններ հետևյալ հիմնական ուղղություններով՝

 

  • բարելավել արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը` արձագանքման թիմերի միջոցով:
  • բարելավել արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնների (ԱԻԱԿ) գործառույթները՝ արտակարգ իրավիճակներում կամավորներին վերահսկելու, ղեկավարելու, տնօրինելու եւ տեղակայելու նպատակով:
  • արձագանքման կարողությունների փորձարկում, որը գնահատվում է բնակչության պաշտպանության  շահագրգիռ կողմերի եւ տեղական իշխանությունների հետ միասին՝ համագործակցության եւ հրամանատարական կառույցների արդյունավետությամբ
  • գումարային օժանդակությունը որպես հումանիտար օգնություն ինտեգրել արձագանքման ծրագրերում
  • ՀԿԽԸ-ի կարողությունների բարձրացում, ժամանակին եւ արդյունավետ կերպով արձագանքելու տարածաշրջանում աղետների հետեւանքով տուժած մարդկանց հոգեկան առողջության եւ սոցիալական կարիքներին:
  • հզորացնել տարածաշրջանային համագործակցությունը եւ համակարգումը `աղետների հետ կապված սոցիալ-հոգեբանական ոլորտում:

 

Ծրագրի հիմնական թիրախ հանդիսանում են ՀԿԽԸ Երևանի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի արձագանքման թիմերը, ինչպես նաև բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցող կառույցները:

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ