Ինչ ենք անում
Ընթացիկ ծրագրեր
Փախստականների պաշտպանություն և տնտեսական...

Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում

Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում


«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» (այսուհետ «Ծրագիր») ծրագիրը միտված է բարելավելու Հայաստանում 6000 փախստականների, ապաստան հայցողների և այլ տեղահանված անձանց ապահով միջավայրը և հեշտացնելու մուտքը դեպի տնտեսական ինտեգրում: Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ ՓԳՀ կողմից:

Ծրագրի թիրախային խումբը՝

  • Ապաստան հայցողներ
  • Փախստականներ
  • Փախստականի նման կարգավիճակ ունեցողներ
  • Տեղահանվածներ

 

Ծրագրի նպատակն է՝

  • վերադարձելիության կանխարգելում և ՀՀ տարածք մուտքի և ապաստանի գործընթացի բարելավում՝ մուտքի պաշտոնյաների կարողությունների զարգացման և Հայաստանում սահմանային անցակետերի մոնիթորինգի միջոցով;
  • փախստականների, փասխտականի նման կարգավիճակ ունեցողների և ապաստան հայցողների տնտեսական ինտեգրման հեշտացում
  • Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների դեմ սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների (ՍԳՊԲ) կանխարգելում և արձագանքում: 

 

Գործունեությունը

Վերադարձելիության կանխարգելման և ՀՀ տարածք մուտքի և ապաստանի գործընթացի բարելավման շրջանակներում՝

  • դասընթացներ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
  • դասընթացներ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար
  • տեղեկատվական հանդիպումներ տարբեր համայնքների և բնակավայրերի ապաստան հայցողների և փախստականների համար
  • համակարգող հանդիպումներ մարզերում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խմբերի համար
  • արտակարգ իրավիճակներին նախապատրաստման, անվտանգության և առաջին օգնության դասընթացներ հատուկ կացարանի, հանրակացարանների, միգրացիոն ծառայության, փախստականների ոլորտում առաջատար կազմակերպությունների և այլ ադմինիստրատիվ աշխատակազմի համար
  • արտակարգ իրավիճակներին նախապատրաստման, անվտանգության և առաջին օգնության դասընթացներ փախստականների և ապաստան հայցողների համար
  • Հոգեբանական աջակցություն
  • «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի մոնիթորինգ
  • ՍԳՊԲ կանխարգելման դասընթացներ մտահոգության առարկա հանդիսացող անձանց համար
  • ՍԳՊԲ վերաբերյալ դասընթաց գործընկեր կազմակերությունների անձնակազմերի համար
  • ՍԳՊԲ զգայունությունը թարգմանիչների համար
  • Կանանց աջակցման խմբի հանդիպումներ
  • Ոչ ֆորմալ զրույցներ գենդերային հավասարության վերաբերյալ
  • 16-օրյա միջոցառման կազմակերպում
  • Մասնագիտական այրման և երկրորդային տրավմայի կանխարգելման դասընթաց մտահոգության առարկա հանդիսացող անձանց հետ աշխատող անձնակազմի համար
  • դասընթաց սահմանային անցակետերի և անձնագրերի և վիզայի վարչության պաշտոնյաների համար /Զվարթնոց, Գյումրի-Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Մեղրի/
  • Դասընթացավարների համար դասընթացի մոդուլի մշակում և դասընթաց սահմանային անցակետերի համակարգողների համար
  • Սահմանային անցակետերի մոնիթորինգ Զվարթնոց, Բագրատաշեն, Գյումրի, Գոգովան, Մեղրի սահմանային անցակետեր

 

 

Մտահոգության առարկա հանդիսացող անձանց տնտեսական ինտեգրման  շրջանակներում՝

  • Տնտեսական ինտեգրմանն ուղղված համապարփակ գործունեություն՝ ներառյալ  համապատասխան ծառայությունների քարտեզագրում, ուղղորդումներ, անհատական զարգացման պլանների կազմում, զբաղվածության և բիզնես ոլորտի կրթություն, առաջնային բիզնես գործիքների տրամադրում

 

 

 ՍԳՊԲ կանխարգելման և արձագանքման շրջանակներում՝

  • ՍԳՊԲ դեպքերի ճշգրիտ և ժամանակին բացահայտում և առաջնային արձագանք,
  • ՍԳՊԲ դեպքի վարում և հոգեբանական աջակցություն, անհապաղ և հետագա ուղղորդումներ այլ կազմակերպություններին՝ անհրաժեշտության դեպքում նյութական և ապաստարանի աջակցության նպատակով,
  • Իրազեկության բարձրացման և կարողության զարգացման համապարփակ գործունեություն՝ թիրախավորելով ապաստան հայցողների և փախստականների, իշխող կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդության  համապատասխան խմբերի: