Ինչ ենք անում
Ընթացիկ ծրագրեր
Հայաստանում ամենախոցելի սիրիացի փախստականների...

Հայաստանում ամենախոցելի սիրիացի փախստականների կենսաապահովման աջակցություն

Հայաստանում ամենախոցելի սիրիացի փախստականների կենսաապահովման աջակցություն

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2017թ. մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ավստրիական Կարմիր խաչի ընկերության և Ավստրիական ՛Նեյբր Ին Նիդ՛ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնում է ՛Հայաստանում ամենախոցելի սիրիացի փախստականների կենսաապահովման աջակցություն՛ ծրագիրը:

 

Ծրագրի շրջանակներում հատուկ չափորոշիչներով ընտրված 220 կարիքավոր ընտանիքների՝ շուրջ 1000 մարդու, երկու անգամ կտրամադրվի աջակցություն կանխիկ գումարի տեսքով: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահացիների կենսապայմանների բարելավմանը և առաջնային կարիքների (բժշկական ծախսեր, բնակարանային վարձեր, սնունդ, հագուստ և այլն) բավարարմանը: