Ինչ ենք անում
Ընթացիկ ծրագրեր
ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության...

ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման ծրագիր

ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման ծրագիր

«ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության շրջանակներում իրականցվող ծրագիրը կազմվել է Դանիական Կարմիր խաչի կողմից` Հայկական, Վրացական և Բելառուսական Կարմիր խաչի ազգային ընկերությունների հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները: Հայաստում ծրագիրը ներառելու է սահմափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդների Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ այդ թվում նաև հաշվարկային տվյալներով առավել խոցելի 300 երիտասարդի, ովքեր տուժել են զինված հակամարտության և արտագնա աշխատանքի բացասական հետևանքներից: Մոտ 60 երիտասարդ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կստանան՝ սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար:

 

Ծրագրի թիրախային խումբ են կազմում նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համագործակցող կազմակերպությունների 100 կամավորներ և պետական ու ուսումնական հաստատությունների, աշխատանքի տեղավորման գործակալությունների և բաժանմունքների հասարակական ու կորպորատիվ կազմակերպությունների 70 ներկայացուցիչ:

Գործողությունների ամփոփ նկարագիր

300 երիտասարդ կմասնակցեն հաղորդակցման և կյանքի հմտությունների զարգացման թրեյնինգների՝ ինքնավստահութան ամրապնդման նպատակով: Երիտասարդների համար կկազմակերպվեն մասնագիտական կողմոնորոշման պարապմունքեր և հնարավոր գործատուների հետ հանդիպումներ՝ կյանքում ակնկալիքների, ընտրությունների և ինքնակառավարման հզորացման նպատակով: Ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և հմտությունները կօգնեն երիտասարդներին դառնալ հասարակության ակտիվ անդամներ և աջակցել արտագաղթի նվազեցմանը:

Պետական և ուսումնական հաստատությունների, աշխատանքի տեղավորման գործակալությունների ու բաժանմունքների,  հասարակական և կորպորատիվ կազմակերպությունների 70 ներկայացուցիչ ակտիվորեն կմասնակցեն ծրագրի պլանավորման, իրականցման, մոնիտորինգի և փորձի փոխանակման գործընթացներին՝ նպատակ ունենալով հանդես գալու երիտասարդների շրջանում կրթություն ստանալու և աշխատելու հանարավորությունները խթանող միասնական նախաձեռնություններով:

60 երիտասարդ աղջիկ և տղակստանան համապատասխան աջակցություն իրենց  սեփական բիզնես ծրագրերն իրականացնելու գործում: Սահամանմերձ տարածքներում բնակվող երիտասարդները չեն կարողանում իրականացնել իրենց նորարական գաղափարները հաղորդակցության և հասանելի տեխնիկական ու ֆինանսական միջոցների մասին տեղեկատվության պակասի պատճառով: 12 ամիս շարունակ նրանց հետ կաշխատեն փորձառու մենթորները՝ հավաքագրված հասարակական և բիզնես կազմակերպություններից, աշխատանքի տեղավորման կենտրոններից կամ համապատասխան փորձ ունեցող ուսանող-կամավորներից, ովքեր կօգնեն շահառու երիտասարդներին իրենց անձնական հաղորդակցման ցանցերի և կարողությունների միջոցով:

ՀԿԽԸ և գործընկերների 100 կամավոր թիրախային խմբերին հասնելու և ծրագրի քայլերը կազմակերպելու հիմնական պատասխանատուներն են: Երիտասարդների առաջնորդությամբ իրակացվող միջոցառումների և թեմատիկ վարժանքների նպատակն է զարգացնելու երիտասարդների կարողությունները իրենց համայնքներում խնդիրների վերհանման և դրանց լուծումների համար քայլեր ձեռնարկելու  ուղղությամբ:

Իրականացնող՝  Դանիական Կարմիր խաչ (ԿԽ), Վրացական ԿԽ, Հայկական ԿԽԸ, Բելառուսական ԿԽ
Համակարգող՝    Դանիական Կարմիր խաչ

Տեղական համակարգող՝ Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Ծրագրի տևողությունը՝    01/04/2018 – 31/03/2021 (36 ամիս)  
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,400,000 եվրո
ԵՄ ներդրումը՝  1,330,000 եվրո   
Հայաստանյան ծրագրերին հատկացվող գումարը՝  239,435 եվրո
Իրականացման երկրները՝ Հայաստան, Վրաստան , Բելառուսի հանրապետություն