Ինչ ենք անում
Ընթացիկ ծրագրեր
Հայաստանում շաքարային դիաբետի կանխարգելումն...

Հայաստանում շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում

Հայաստանում շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Դանիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Հայաստանում շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում» ծրագիրը:


Տևողությունը

Հուլիս, 2019 – Հունիս, 2022

 

Վայրը

ՀՀ Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզեր:

 


Նպատակը

Կանխարգելել շաքարային դիաբետը և շաքարային դիաբետի բարդությունները՝ շաքարային կամ նախաշաքարային դիաբետ ունեցող տարեցների մոտ։


Ակնկալվող արդյունքներ

  • Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց ինքնակառավարման և շաքարային դիաբետի խնամքի բարելավված հմտություններ
  • Առողջ ծերացման, առողջ ապրելակերպի և ռիսկային ու խոցելի խմբի տարեցների շաքարային դիաբետի սկրինինգի վերաբերյալ գիտելքիներ և հմտություններ
  • Շաքարային դիաբետ ունեցող տարեցների արդյունավետ նորարարության, ուսուցման և շահերի պաշտպանության կարողություններ ու մշակված գործիքակազմ:

Ոչ վարակիչ հիվանդացություններից մահացության պատճառների բուրգում շաքարային դիաբետը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և չարորակ նորագոյացություններին[1]:

 

 



[1] ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրական տարեգիրք, 2017