Աղետները, ճգնաժամերը և այլ արտակարգ իրավիճակները հաճախ զգալի ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա՝ նաև դառնալով մահվան պատճառ։
Ծրագիրը, որն իրականացվելու է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում, նպատակ ունի բարձրացնելու համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունը և հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավելու համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները։
Ծրագրի շնորհիվ հանրապետության ամենախոցելի համայնքները կզարգացնեն առողջապահական ռիսկերը և արտակարգ իրավիճակների ու աղետների հետևանքները կառավարելու կարողությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներակայացուցիչները նույնպես նոր գիտելիքներ ձեռք կբերեն աղետների և ճգնաժամերի առողջապահական հետևանքներին արձագանքելու ոլորտում։
Դրան հասնելու համար կիրականացվեն հետևյալ գործողությունները․
«Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվելու է 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ համագործակցությամբ։