Ծնվել է 1950թ հունիսի 16-ին, Հայկական ԽՍՀ-ում Սևան քաղաքում
• 1966-1972 թթ․ Երևանի Հերացու անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ Բժշկական գիտությունների թեկնածու
• 1979-1984 թթ. ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավարման աշխատողների բարձրագույն դպրոց, ՆԳՆ գնդապետ
• 1972-1975թթ. ք․ Սեւանի շրջանային հիվանդանոց, վիրաբույժ
• 1972-1976 թթ. Ապարան-Արագած միջշրջանային դատաբժշկական փորձագետ
• 1976-1989 թթ. ՆԳՆ աշխատանքային բուժ․ պրաֆիլակտորիայի պետ
• 1989 թ. – 1994 թթ․ ՆԳՆ կենտրոնական հիվանդանոցի պետ
• 1994 - 1995 թ.՝ Կարմիր խաչի միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի ադմինիստրատիվ տնօրեն
• 1995-2007 թթ.՝ Կարմիր խաչի միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի գլխավոր տնօրեն։
• 2001 - 2013 թթ․ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ
• 2008-2009 թթ. Ազգային ժողովի պատգամավոր։ ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձաժողովի նախագահ
• 2009 -2010թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ տարվող պայքարի միջպետական կառավարական հանձնաժողովի նախագահ
• 2013-2015թթ․ Եվրոպական համալսարանի և ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի դասախոս
• 2015թ․ -մինչ օրս Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ
• Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր
• ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ
• Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։
• ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ
• 1969 թ․ Խորհրդային Միության ըմբշամարտի գծով «Բուրեվեստնիկ» ընկերության չեմպիոն, սպորտի վարպետ
• Ստացել է ԽՍՀՄ, ՀՀ և միջազգային կառույցների շնորհակալագրեր, պատվոգրեր և շքանշաններ
• Երգահան-կոմպոզիտոր, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ
Ամուսնացած է, ունի երկու երեխա և յոթ թոռնիկ։