
Արձագանք Covid - 19 համավարակին
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համավարակի այս օրերին արտակարգ ռեժիմով մարդասիրական օգնություն է ցուցաբերում միայնակ տարեցներին եւ այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների։ Օգնությունը ներառում է սննդի կամ սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ։ Սննդի 1 ամսվա փաթեթի համար պետության կողմից սահմանված նվազագույն արժեքը 9363 դրամ է, հիգիենիկինը՝ 2240։ Եթե ցանկություն ունեք միանալու Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական առաքելությանը՝ կարող եք կատարել սեղմելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ։
---
Ձեր աջակցությունն անչափ կարեւոր է՝ շարունակելու մեր աշխատանքները խոցելի խմբերին սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակին դիմակայելու, հաղթահարելու եւ դրա հետեւանքները հնարավորինս մեղմելու գործընթացում։
ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ