Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՎԵՐԱԳՏՆԵԼՈՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ․ ԷԼԻՆԱՅԻ ԿՅԱՆՔԻ ՆՈՐ ԷՋԸ [uri] => /news/ecoshaharu.html [id] => 688 ) 1
ՎԵՐԱԳՏՆԵԼՈՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ...

ՎԵՐԱԳՏՆԵԼՈՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ․ ԷԼԻՆԱՅԻ ԿՅԱՆՔԻ ՆՈՐ ԷՋԸ

09.12.2025
ՎԵՐԱԳՏՆԵԼՈՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ․ ԷԼԻՆԱՅԻ ԿՅԱՆՔԻ ՆՈՐ ԷՋԸ

2020 թվականին Էլինայի կյանքը կտրուկ փոխվեց, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմը ստիպեց նրան և ընտանիքին լքել իրենց տունը։ Պատերազմից անմիջապես հետո նրանք սկսեցին նորից կառուցել իրենց կյանքը Ստեփանակերտում, սակայն 2023 թվականի սեպտեմբերին կրկին բռնկված դեպքերը նորից ստիպեցին նրան տեղահարվել։ Այս անգամ Էլինան իր երեխաների հետ տեղափոխվեց Արարատի մարզի Մասիս քաղաք՝ հուսալով կայունություն գտնել, բայց նաև գիտակցելով, որ առաջիկա ճանապարհը հեշտ չի լինելու։

Նոր միջավայրում Էլինայի ընտանիքը բազում դժվարությունների հանդիպեց։ Նրա ավագ երեխան ստիպված էր դադարեցնել համալսարանական ուսումը ֆինանսական խնդիրների պատճառով և սկսել աշխատել՝ ընտանիքին աջակցելու համար։ Սա էլ ավելի մեծացրեց այն ճնշումն ու հոգեկան ծանրաբեռնվածությունը, որը արդեն զգում էր Էլինան։

Էլինայի վերականգնման ճանապարհը հեշտ չէր։ Նա փորձում էր հաղթահարել տեղահանության բարդությունները՝ միաժամանակ կրելով ամեն ինչից զրկվելու հոգեբանական ծանրությունը։ Բայց այս ճանապարհին նա միայնակ չէր։

Էլինան դեռ 2020 թվականին կապվել էր Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ, և տարիների ընթացքում ստացած աջակցությունը նրան օգնեց դիմակայել դժվարություններին։ 2023 թվականին, Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող RENEW ծրագրի շրջանակում, Էլինայի կյանքը սկսեց նոր մակարդակի բարձրանալ։

Նրա դեպք վարող մասնագետը մեծ ուշադրությամբ լսեց նրան, հասկացավ իրավիճակը և մշակեց հենց Էլինայի կարիքներին համապատասխան լուծումներ։ Անհատական այս մոտեցումը դարձավ շրջադարձային պահ։ Նրանք համատեղ վերլուծեցին Էլինայի հմտությունները, փորձը և ցանկությունները և այդտեղից սկսեց ձևավորվել առաջ նայող մի հստակ ծրագիր։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող RENEW ծրագրի աջակցությամբ Էլինայի դեպքը վարող մասնագետը օգնեց նրան կազմել պրոֆեսիոնալ ինքնակենսագրական՝ ներկայացնելով նրա ուժեղ կողմերն ու մասնագիտական ներուժը։ Այս նորացված CV-ով Էլինան դիմեց աշխատանքի Մասիսի «Masis Tobacco» ընկերությունում, որը լավ համընկնում էր նրա փորձի հետ և գտնվում էր Մասիսում՝ տան մոտ։

Էլինայի դիմումն ընդունվեց։ Նա ստացավ կայուն աշխատանք այնպիսի վայրում, որտեղ կարող էր համատեղել աշխատանքի ու ընտանիքի կարիքները։ Այս աշխատանքով նա գտավ ոչ միայն ֆինանսական կայունություն, այլ նաև վերագտավ իր ինքնավստահությունն ու կյանքի նպատակը։

Էլինայի աշխատանքը պարզապես աշխատավարձ չէր։ Այն նրա նոր կյանքի սկիզբն էր՝ կյանք, որտեղ նա կարող էր ապահովել իր երեխաներին, վերականգնել իր անկախությունը և պլանավորել ապագան։

ՀԿԽԸ-ի և RENEW ծրագրի շնորհիվ Էլինան՝

վերագտավ ֆինանսական անկախությունը։

վերադարձավ աշխատաշուկա՝ արժևորվելով իր հմտություններով։

կարողանում է աջակցել իր երեխաների կրթությանը և բարեկեցությանը։

կրկին վերականգնեց ապագայի հանդեպ հույսն ու հավատը։

Էլինայի պատմությունը հզոր վկայություն է այն մասին, թե որքան կարող է փոխել անհատական և հոգատար մոտեցումը։ Երկու անգամ տեղահատվելուց հետո նա կարողացավ գտնել աշխատանք, որը նոր հնարավորություններ բացեց իր ընտանիքի համար՝ դառնալով տոկունության ու վճռականության վառ օրինակ։

Էլինայի ճանապարհը ցույց է տալիս, որ թեև տեղահանությունը բերում է մեծ դժվարություններ, ճիշտ աջակցությամբ հնարավոր է նորից կառուցել կյանքը։ RENEW ծրագրի նպատակային աջակցության շնորհիվ Էլինան կարողացել է անցնել գոյատևումից դեպի լիարժեք զարգացում։

Այսօր նա վստահ է իր ընտանիքի ապագայի նկատմամբ և վճռականորեն շարունակում է աջակցել իր երեխաների կրթությանը և կայուն ապագայի ստեղծմանը՝ ինտեգրվելով նոր համայնքի կյանքին։

 

 

ԵՄ մարդասիրական աջակցության շրջանակում իրականացվող RENEW նախագիծը ուղղված է 16,020 տարածաշրջանային պատերազմով տուժած կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների կյանքի պայմանների և հոգոսոցիալական բարեկեցության բարելավմանը։ 2023 թվականին սրացած հակամարտությունն ու ավելի քան 100,000 տեղահանված անձանց հոսքը Հայաստան ստեղծեցին մեծ կարիքներ։ Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում իրականացվող այս ծրագիրը աջակցում է տեղահանվածներին՝ վերակառուցելու իրենց կյանքը և ամրապնդելու կայունությունն ու դիմադրողականությունը նոր համայնքներում։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ