Նորություններ
Հայտարարություն ապաստան հայցողների,...

Հայտարարություն ապաստան հայցողների, փախստականների և փախստականի նման կարգավիճակ ունեցող անձանց (սիրիահայերի) համար

08.07.2020
Հայտարարություն ապաստան հայցողների, փախստականների և փախստականի նման կարգավիճակ ունեցող անձանց (սիրիահայերի) համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հետևելով ՀՀ Առողջապահության նախարարության խորհուրդներին, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, գրասենյակի ներսում  մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով, ապաստան հայցողների, փախստականների և փախստականի նման կարգավիճակ ունեցող անձանց (սիրիահայերի) համար․ դիմումների ընդունելությունը, խորհրդատվությունը և այլ հարցերի պարզաբանումը կազմակերպում է հետևյալ կերպ․

 

Դիմումների ընդունելությունը կկազմակերպվի առցանց. խնդրում ենք օգտագործել հետևյալ հղումը․  https://docs.google.com/forms/d/1gZ7eIG2xK1iNZRrtU0N5StkS9HSLpsT1cWJhpCU4Q-U/edit

 

Խորհրդատվություն ստանալու և այլ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095-62-50-65 կամ 055-62-50-65 հեռախոսահամարներով։

 

Այլ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել Հայկական Կարմիր խաչի ընկերության պաշտոնական կայքին  www.redcross.am  և ֆեյսբուքյան էջին (Armenian Red Cross Society)։