Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Ազգային անվտանգություն եւ փախստականների պաշտպանություն» թեմայով դասընթաց` Զվարթնոց օդանավակայանի մուտքի պաշտոնյաների համար [uri] => /news/national-security-and-refugee-protection.html [id] => 91 ) 1
«Ազգային անվտանգություն եւ փախստականների...

«Ազգային անվտանգություն եւ փախստականների պաշտպանություն» թեմայով դասընթաց` Զվարթնոց օդանավակայանի մուտքի պաշտոնյաների համար

22.09.2014

Սեպտեմբերի 19-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը եւ ՄԱԿ ՓԳՀ-ն Ծաղկաձորում համատեղ վերապատրաստման դասընթաց էին կազմակերպել Զվարթնոց օդանավակայանի մուտքի պաշտոնյաների ավագ կազմի համար` «Ազգային անվտանգություն եւ փախստականների պաշտպանություն» թեմայով:

Միջոցառման բացմանը ելույթ ունեցան Ապաստանի բաժնի պետ` Պետրող Աղաբաբյանը, ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվրրթը, ՀՀ ԿԱ ԱԱԾ Սահմանապահ զորքերի Սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի Զվարթնոց սահմանային վերահսկողության բաժնի պետ` Սամվել Աղաջանյանը: Դասընթացին մասնակցում էր 27 մարդ, այդ թվում` Զվարթնոց օդանավակայանի սահմանապահներ եւ Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցներ:

ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Կրիստոֆ Բիրվիրթը մասնակիցներին ներկայացրեց փախստականների միջազգային պաշտպանության հիմնական սկզբունքները եւ ՄԱԿ ՓԳՀ-ի դերը` սահմանապահների առնչությամբ: Քննարկվեցին նաեւ ահմանապահների դերը եւ պարտականությունները` ըստ ազգային օրենսդրության` պետական սահմանի եւ սահմանապահների մասին օրենքների, փախստականների պաշտպանությանը, փախստականների եւ ապաստանի մասին ազգային օրենսդրությանը եւ քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Միջոցառման եզրափակիչ մասին ՀԿԽԸ եւ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչների կողմից անցկացվեցին նաեւ գործնական վարժություններ:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ