Նորություններ
Ամեն ինչ Սիրիահայերի ինտեգրման համար

Ամեն ինչ Սիրիահայերի ինտեգրման համար

27.06.2019
Ամեն ինչ Սիրիահայերի ինտեգրման համար

Սիրիահայերի սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում սիրիահայ կանայք ապրիլի 17-ին մասնակցեցին տորթերի ձևավորման դասընթացի, որն իրականացրեց փորձառու մասնագետ տիկին Վարդենին։ Նա սիրով սիրիահայ կանանց հետ կիսվեց հրուշակագործության ոլորտում իր փոքրիկ գաղտնիքներով և հմտորեն ցուցադրեց, թե ինչպես կարելի է անգամ նվազագույն գիտելիքներով պատրաստել հրաշալի տորթ: Տիկին Վարդենին ապրում և ստեղծագործում է Անգլիայում և, չնայած ժամանակի սղությանը, մեծ նվիրումով ժամանակ հատկացրեց սիրիահայ կանանց:


Մայիսի 8-ին կենտրոնի հյուրն էր դիմահարդար Անահիտը, որը մեծ սիրով ցուցադրեց և ծանոթացրեց ժամանակակից դիմահարդարման յուրահատուկ մոտեցումներին և գաղտնիքներին: Սիրիահայ կանայք մեծ ոգևորվածությամբ փորձեցին գործնականորեն կիրառել դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքները Մայիսի 10-ին և 14-ն էլ սիրիահայ կանայք հանդիպեցին բժիշկ-էնդոկրինոլոգ Մերի Համբարձումյանը, որը սիրով կիսվեց իր հարուստ գիտելիքներով: Իսկ արդեն մայիսի 16-ին և 21-ին կենտրոնում Թամարա Եփրեմիանը ներկայացրեց Մարաշի ասեղնագործության գաղտնիքները:

Ավանդույթի համաձայն դասընթացների վերջում մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով, քննարկում հանդիպումների ու դասընթացների արդյունավետությունը:

Մայիսի 25-ին 28 սիրիահայերի համար կազմակերպվել էր էքսկուրսիա դեպի Ս. Էջմիածին: Առաջին կանգառը սբ. Հռիփսիմե եկեղեցին էր: Եկեղեցու պատմությանը ծանոթանալուց, աղոթքից հետո էքսկուրսիան շարունակվեց դեպի Մայր տաճար, այնուհետև սբ. Գայանե, Մաչանենց տուն:

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում գործող ՀԿԽԸ Սիրիահայերի սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում պարբերաբար տեղի են ունենում բազմաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ և այլցեր, որոնց նպատակն է նպաստել սիրիահայերի ինտեգրմանը: