Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Արձագանքում ենք ներքին տեղահանված անձանց և տուժած համայնքների մարդասիրական կարիքներին [uri] => /news/supporting-internally-displaced-people.html [id] => 529 ) 1
Արձագանքում ենք ներքին տեղահանված անձանց և...

Արձագանքում ենք ներքին տեղահանված անձանց և տուժած համայնքների մարդասիրական կարիքներին

09.11.2022
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ
Արձագանքում ենք  ներքին տեղահանված անձանց և տուժած համայնքների մարդասիրական կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը՝ մարդասիրական ոլորտում,  ՀՀ կառավարության՝ մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, Առաջին օգնության դասընթացների և պայուսակների տեսքով:

Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացրել է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ  գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։  

 

Տուժած համայնքներում անցկացվում են Ականների և չպայթած զինամթերքի վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև Անվտանգ վարքագծի դասընթացներ: 

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի Ջերմուկի թիվ 2 միջնակարգ դպրոցում և Սյունիքի մարզի  Գորիս համայնքի թիվ 6 հիմնական դպրոցում  մեկնարկել է կրթական ծրագիր, որի շրջանակներում հիմնվել են երեխաների զարգացման կենտրոններ: Հատուկ վերապատրաստված ՀկխԸ մարզային և համայնքային մասնաճյուղերի կամավորները կիրականացնեն ամենօրյա դասապատրաստումներ, արտադասարանական խմբակներ, սոցիալական և մշակութային միջոցառումներ, կարողությունների զարգացմանը և աշխարհայացքի ձևավորմանն ուղղված թեմատիկ քննարկումներ:

 

ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է Թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Առաջնային կարիքի հաշվառման հարթակ:  

ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և Թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։

Հոգեբանական աջակցության համար մեր մասնագետներին կարելի է դիմել հետևալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 
26.11.2022
 
Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԿԽՄԿ, ԿԽՄՖ, Մոնակոյի Կարմիր խաչի և «Հանթեր ֆուդ» կազմակերպության աջակցությամբ ընդհանուր առմամբ արդեն տրամադրել է մոտ 9000 միավոր/փաթեթ/կտոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, Առաջին օգնության արկղերի, խոհանոցային իրերի, անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով:

 

Աջակցությունը տրամադրվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի տուժած և ներքին տեղահանված անձանց հյուրընկալած համայներում և Երևանում:


    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ