Նորություններ
Հայտարարություն

Հայտարարություն

12.07.2018
Հայտարարություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Եվրամիության ՄԱԴԱԴ ֆոնդ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայություան բարձրացում» ծրագրի շրջանակներում 2018թ հայտարարում է առավել խոցելի սիրիահայ ընտանիքների բնակվարձի մասնակի փոխհատուցման ծրագրի մեկնարկը:

 

Վարձավճարների մասնակի փոխհատուցման համար դիմումների ընդունումն իրականացվում է յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 10:00-ից 13:00-ը,  Հայկական Կարմիր Խաչի ընկերության գրասենյակում՝ Պարոնյան 21/1

հասցեում:

1-ին փուլի դիմումների ընունման վերջնաժամկետն է 2018թ հուլիս 26։

 

Դիմողների համար պահանջվող չափանիշներն են՝

  1. Ունենալ անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:  
  2. Ներկայացնել ընտանիքի բոլոր անդամների անձնագրերը կամ անձը հաստատող փաստաթղթերը:
  3. Ներկայացնել տեղեկանք հաշվեհամարի առկայության մասին:

Ծրագիրը իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 060 625063, 095 625065, 055 625065 (ՀԿԽԸ)