Նորություններ
Եռամսյա վճարովի աշխատանքային...

Եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի/վերապատրաստման մասնակցության երկրորդ փուլի մրցույթ

04.07.2019
Եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի/վերապատրաստման մասնակցության երկրորդ փուլի մրցույթ

    Ինչ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, IRIS ծրագրի տնտեսական հնարավորությունների և տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում, հայտարարում է

եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի/վերապատրաստման մասնակցության երկրորդ փուլի մրցույթ

 

Հայաստանում աշխատանք փնտրող սիրաիահայերի և տեղացիների համար, որը հնարավորություն կտա մասնակիցներին ստանալ ավելի լավ կրթություն և մասնագիտական փորձ և, արդյունքում՝ կայուն և տևական աշխատանք:

 

 

Ով

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (IRIS) ծրագիրը, Եվրամիության՝ Սիրիական ճգնաժամի արձագանքմանն ուղղված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի (Մադադ ֆոնդի), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ, նպատակ ունի բարելավելու սիրիահայերի և տեղացիների սոցիալական և տնտեսական դիմակայունությունը և բարձրացնելու Հայաստանում տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները: Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարմամբ, այն իրականացվում է Հայկական Կարիտասի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի և ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի կողմից:

 

Ով կարող է դիմել

  • Սիրիահայ տեղահանված անձինք և 18 տարին լրացած տեղացիներ
  • Դիմելու համար իրավասու է ցանկացած մասնագիտական ոլորտի ներկայացուցիչ։  

Կընտրվեն 100 վերապատրաստվողներ՝ հիմք ընդունելով դրդապատճառը, հմտություններն ու գիտելիքները և փորձը, որից հետո կորոշվեն համապտասխան գործատուները և երկու կողմերը կապ կհաստատեն՝ անցկացնելով անձնական հարցազրույց որպես առաջին քայլ: Երկուստեք հաջողություն գրանցելուց հետո կկնքվի եռակողմ համաձայնագիր: Յուրաքանչյուր վերապատրաստվող մասնակից ֆինանսական աջակցություն կստանա երեք ամիս ժամկետով:

Նախկին գործատուների և մասնագիտական վերապատրաստում տրամադրողների կողմից տրված երաշխավորագրերը կհամարվեն առավելություն: 

Միայն նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Դիմելու վերջնաժամկետ

Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը [email protected] էլ. հասցեին կամ դիմել Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, Բնակչության տեղաշարժի բաժին, Զբաղվածության գծով ծրագրի մասնագետ Հայարփի Կարապետյանին` մինչև 6 սեպտեմբերի, 2019թ:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` +374 55 625065, +374 95 625065 հեռախոսահամարներով:

https://ec.europa.eu/trustfund-syria-region/content/home_en