Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մամուլի հաղորդագրություն [uri] => /news/dertasgjk.html [id] => 682 ) 1
Մամուլի հաղորդագրություն

Մամուլի հաղորդագրություն

01.07.2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մամուլի հաղորդագրություն

RENEW ծրագիրը երկարաձգվել է՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երկարաժամկետ ինտեգրմանը Երևան, Հայաստան – 2025թ․ հունիս

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), համագործակցելով Ավստրիայի Կարմիր խաչի հետ և ֆինանսավորվելով Եվրոպական Միության (ԵՄ) մարդասիրական օգնության գործառնությունների միջոցով, հայտարարում է «RENEW. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսապահովման և բարեկեցության խթանում Հայաստանում» ծրագրի երկարաձգումը մինչև 2026թ. ապրիլ։ Ծրագրի այս փուլը նշանավորում է նոր բաղադրիչի գործարկումը՝ ուղղված տեղահանված անձանց պաշտպանության և ինտեգրման աջակցության խորացմանը։

Ծրագիրը մեկնարկել է 2023թ. դեկտեմբերին և մինչ օրս տրամադրել է հոգեկան առողջության և հոգեբանական-հոգեսոցիալական աջակցություն (MHPSS), բազմաֆունկցիոնալ գումարային օգնություն և կենսապահովման աջակցություն՝ հազարավոր տեղահանվածների համար։ Այս պահի դրությամբ հոգեսոցիալական աջակցություն և հոգեբանական խորհրդատվություն ստացել է ավելի քան 13,500 մարդ, 2,750-ը ստացել է գումարային օգնություն, իսկ 4,000-ը՝ աշխատանքի տեղավորման և կենսապահովման աջակցություն։

Ծրագրի շարունակության շրջանակում ՀԿԽԸ ներկայացնում է նոր բաղադրիչ՝ պաշտպանության և ինտեգրման վրա հիմնված դեպքի վարման աջակցություն։ Այս բաղադրիչը կուղղվի տեղահանությունից մեկ տարի անց դեռևս դժվարությունների մեջ գտնվող խոցելի ընտանիքների կարիքների հասցեագրմանը։

Այն ներառում է՝ • դեպքի անհատական կառավարում՝ ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության հետ սերտ համագործակցությամբ ՝ հիմնված կարիքահեն մոտեցման վրա։ Այս շրջանակում կուժեղացվի իրավաբանական, սոցիալական, առողջապահական և հոգեսոցիալական ծառայությունների մատչելիությունը՝ միաժամանակ խթանելով համայնքային պաշտպանությունն ու ներառականության մեխանիզմները։ • Քաղաքացիական կողմնորոշման սեսիաներ, • Սոցիալ-մշակութային ինտեգրման միջոցառումներ։

Ծրագրի այս փուլը կշարունակի նաև արդեն գործող ինտեգրման կենտրոնների գործունեությունը և ՄՀՊԱ ծառայությունները՝ այս անգամ ավելի մեծ ուշադրություն դարձնելով տղամարդկանց, ծնողների և համայնքային երկարաժամկետ հոգեկան առողջության մոտեցումների վրա։

RENEW ծրագիրը շարունակում է իր հանձնառությունը՝ տրամադրելու անհատականացված և համապարփակ աջակցություն 2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ ԵՄ-ի և գործընկերների աջակցությամբ ՀԿԽԸ պատրաստ է շարունակել իր աջակցությունը՝ ուղեկցելով տեղահանված ընտանիքներին դեպի կայունություն, արժանապատվություն և սոցիալական ներառում։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ