Նորություններ
Հայտարարություն․ վերապատրաստման եռամսյա...

Հայտարարություն․ վերապատրաստման եռամսյա պրակտիկա

23.10.2018
Հայտարարություն․ վերապատրաստման եռամսյա պրակտիկա

 


Ինչ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, IRIS ծրագրի տնտեսական հնարավորությունների և տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում, հայտարարում է

եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկա/վերապատրաստման մասնակցության մրցույթ

 

Հայաստանում աշխատանք փնտրող սիրաիահայերի և տեղացիների համար, որը հնարավորություն կտա մասնակիցներին ստանալ ավելի լավ կրթություն և մասնագիտական փորձ և, արդյունքում՝ կայուն և տևական աշխատանք:

 


Ով

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (IRIS) ծրագիրը, Եվրամիության՝ Սիրիայում ճգնաժամին արձագանքման վստահության ֆոնդի (Մադադ ֆոնդի) և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, նպատակ ունի բարելավելու սիրիահայերի և տեղացիների սոցիալ և տնտեսական դիմակայունությունը և բարձրացնելու   Հայաստանում տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները: Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարմամբ, այն իրականացվում է Հայկական Կարիտասի, Հայկական Կարմիր խաչի ընկերության,  Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի և ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի կողմից:

 

Ով կարող է դիմել

  • Սիրիահայ տեղահանված անձինք և 18 տարին լրացած տեղացիներ
  • Դիմելու համար իրավասու է ցանկացած մասնագիտական ոլորտի ներկայացուցիչ։  

Կընտրվեն 100 վերապատրաստվողներ՝ հիմք ընդունելով դրդապատճառը, հմտություններն ու գիտելիքները և փորձը, որից հետո կորոշվեն համապտասխան գործատուները և երկու կողմերը կապ կհաստատեն՝ անցկացնելով անձնական հարցազրույց որպես առաջին քայլ: Երկուստեք հաջողություն գրանցելուց հետո կկնքվի եռակողմ համաձայնագիր: Յուրաքանչյուր վերապատրաստվող մասնակից ֆինանսական աջակցություն կստանա երեք ամիս ժամկետով:

Նախկին գործատուների և մասնագիտական վերապատրաստում տրամադրողների կողմից տրված երաշխավորագրերը կհամարվեն առավելություն: 

Միայն նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Դիմելու վերջնաժամկետ

Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը [email protected] էլ. հասցեին կամ դիմել Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, Բնակչության տեղաշարժի բաժին, Զբաղվածության գծով ծրագրի մասնագետ Հայարփի Կարապետյանին մինչև 20 հունվարի, 2019թ.

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` +374 55 625065, +374 95 625065 հեռախոսահամարներին: