Նորություններ
Կանխիկ աջակցություն հյուրընկալ ընտանիքներին

Կանխիկ աջակցություն հյուրընկալ ընտանիքներին

15.04.2021
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
Կանխիկ աջակցություն հյուրընկալ ընտանիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին,  ս․թ․ մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, 376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացնում 12 544 անձի համար (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)։

Առաջնահերթություն է տրվել ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերին։

Ծրագրում ընդգրկվելու համար հյուրընկալող ընտանիքները գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։