Նորություններ
Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության հետ...

Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության հետ համագործակցության շնորհիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին

08.12.2019
Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության հետ համագործակցության շնորհիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին

Դեկտեմբերի 7-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում՝ Շվեյցարիայում, ստորագրեցին «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։


Ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փասխտականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության հասանելիություն՝ առավել խոցելի ընտանիքներին։


Ծրագրի շրջանակներում


  • 60 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 4 անգամ կստանան սննդի փաթեթներ,
  • 170 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 2 անգամ կստանան հագուստի ձեռքբերման վաուչեր,
  • 30 առավել խոցելի ընտանիքների՝ անհետաձգելի առողջապահական ծառայության կարիք ունեցող անդամներին կտրամադրվի անհրաժեշտ գումար,
  • առավել խոցելի ընտանիքների 40 ուսանողների կտրամադրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում։

Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 100 000 դոլար։