Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Ամենն ալ լավ պիտի ըլլայ». Զվարթ Բարսումյան [uri] => /news/zvart-barsumyan-syrian-armenian-iris.html [id] => 309 ) 1
«Ամենն ալ լավ պիտի ըլլայ». Զվարթ Բարսումյան

«Ամենն ալ լավ պիտի ըլլայ». Զվարթ Բարսումյան

21.01.2019
«Ամենն ալ լավ պիտի ըլլայ». Զվարթ Բարսումյան

Մեկ զանգ ու՝ վերջ, բավական էր լսել Կարմիր խաչի անունն ու, առանց որևէ հարցի, Զվարթ Բարսումյանն արդեն պատրաստ է մեզ ընդունել իր փոքրիկ ու տաքուկ անկյունում՝ պատմելու իր ու որդու կյանքի պատմությունը: Չնայած բազում դժվարություններին, լավատեսությունը կարծես տիկին Զվարթի բնավորության անբաժան գիծն է, ամեն պատմությունից հետո հետո թախծոտ ու հույսով լի հայացքը  սևեռելով հեռուն ասում է` «Ամենն ալ լավ պիտի ըլլայ»:


Սիրիայում ծայր առած պատերազմի հետևանքով շատ հայեր տեղափոխվեցին Հայաստան՝ թողնելով իրենց տարիների ստեղծածն ու վաստակածը:

2013 թվականին տիկին Զվարթի որդին եկել էր Հայաստան` ուսումը շարունակելու: Մեկ տարի անց ինքն էլ ամուսնու հետ պետք է  տեղափոխվեր, սակայն վերջինս անսպասելիորեն մահացավ: Արդեն մենակ եկավ որդու մոտ։

Տիկին Զվարթը Հալեպում էլ բավական մոտ էր հայկական արմատներին ու մշակույթին. տարբեր մշակութային կենտրոնների անդամ էր, երգում էր «Զվարթնոց» երգչախմբում: Այնպես որ Հայաստանում մշակութային ինտեգրումն ավելի արագ եղավ, քանի տնտեսականը։ Այստեղ էլ օգնության եկավ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ Տիկին Զվարթը որոշել էր խոհարարությամբ զբաղվել, և, ստանալով Հայկական Կարմիր խաչից ստանալով տարբեր կենցաղային սարքավորումներ միկրոալիքային վառարան, սառնարան)` կարողանում է պատվերներ ընդունել: Բացի այդ էլ ֆուրշետի դասընթացների է հաճախում։

Երբ  2018 թվականի հուլիսից մեկնարկեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիրը (“Increased Resilience of Syrian Armenians and Host Population” (IRIS) Programme), որը ղեկավարվում է Ավստրիական Կարմիր խաչի կողմից իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ), Հայկական Կարիտասի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի կողմից՝ համընկերությամբ, տիկին Զվարթն արդեն հնարավորություն ստացավ օգտվելու նաև բնակվարձի փոխհատուցման աջակցությունից (ծրագրի շրջանակներում 100 սիրիահայ ընտանիք ամեն ամիս ստանում է 100 եվրոյին համարժեք դրամ)։ 

 

- Կարմիր խաչը ընտանիքս է, այդ աղջիկներին, տղաներին շատ կսիրեմ, իրենց կեցվածքն է` հոգատարությունը, սերը որ կցուցնեն, ժպիտներն իրենց աչքերուն, կզգաս, որ անկեղծություն կա, կեղծ բան մը չի կայ: Փառք Աստծո, որ կա Կարմիր Խաչը և հետաքրքրված են մեզմով, չեն անտեսած, - ասում է նա։

Որդին ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանը, այժմ էլ սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայում՝ ծրագրավորող է, ժամանակավորապես զբաղվում է հեռախոսների վերանորոգմամբ: Չնայած ունի լավ հեռանկարներ, չեն պատրաստվում բնակություն հաստատել այլ ափերում․

- Ինքզինքս չեմ կարող երևակայել ուրիշ տեղ: Փողն ամեն ինչ չէ, կարևորը մարդ մնաս, երբեմն մարդիկ կհարստանան կմոռանան իրենց մարդ ըլլալը, երբեմն վատ պայմաններն կհուզին, բայց լավ կըլլա, իրատես եմ, - վստահեցնում է նա։

 

Ընթերցանություն ու արվեստ շատ սիրող ու գնահատող տիկին Զվարթը, անկախ դժվարություններից հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու,  սրտում փափագ ունի սեփական տունն ունենալ, և զավակին տեսնել երջանիկ, վստահ է, որ դա էլ կիրականանա․ չէ՞ որ ամեն ինչ լավ է լինելու:

 

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի նպատակն է  ներդրում ունենալ Ինտեգրացիայի ազգային քաղաքականության մեջ, որն ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ ամբողջական պաշտպանության և ինտեգրման միջոցով՝ ունենալով հատուկ նպատակ բարելավել սիրիահայերի և տեղաբնակների սոցիալական և տնտեսական դիմակայունությունը, ինչպես նաև հզորացնել Հայաստանի տնտեսական աճի  ինստիտուցիոնալ կարողությունները։ Ծրագիրն իրականացվում է  «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»-ից, «Հայկական Կարիտաս» Բարեգործական ՀԿ-ից, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ից, «ՓՄՁ համագործակցության» ասոցիացիայից կազմված կոնսորցիումի կողմից, որը ղեկավարվում է Ավստրիական Կարմիր Խաչի կողմից։

ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության տարածաշրջանային թրասթ Ֆոնդ՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից։ 

 

 

Էլիզա Բալայան

ՀԿԽԸ կամավոր

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ