Նորություններ
Հայտարարություն. «Գենդերային հավասարությունը...

Հայտարարություն. «Գենդերային հավասարությունը և բռնությունների կանխարգելումը`որպես կայուն զարգացման նախադրյալ», դասընթաց երիտասարդների համար

12.03.2018
Հայտարարություն. «Գենդերային հավասարությունը և բռնությունների կանխարգելումը`որպես կայուն զարգացման նախադրյալ», դասընթաց երիտասարդների համար

Ինչ

«Գենդերային հավասարությունը և բռնությունների կանխարգելումը` որպես կայուն զարգացման նախադրյալ» դասընթաց երիտասարդների համար։

Ով

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ։

Նպատակը

Դասընթացի նպատակն է բարձրացնել երիտասարդների գիտելիքների մակարդակը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, էկոլոգիական դաստիարակության և սոցիալական ներառման վերաբերյալ:

Երբ

21-23 մարտ, 2018

Ով կարող է դիմել

  • 18-25 տարեկան երիտասարդներ (ՀՀ քաղաքացիներ, փախստականներ, փախստականի նման կարգավիճակ ունեցող անձինք՝ սիրիահայեր, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ)
  • Նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մարտի 19.03.2018, ժամը 12:00:

Դիմելու վերջնաժամկետ․

18 մարտի, 2018, ժամը՝ 11:00:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել +374 60  625063, +374 95 625065:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/1Rcf3uv9QmHG48wuKnOwO_hU1tSi1NuGNyzVg5fBiS7U/edit