Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ-ն շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Գորիսի հյուրատներում տեղավորված երեխաների մարդասիրական կարիքներին [uri] => /news/arcs-response-to-lachin-corridor-situation.html [id] => 542 ) 1
ՀԿԽԸ-ն շարունակում է արձագանքել դեկտեմբերի...

ՀԿԽԸ-ն շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Գորիսի հյուրատներում տեղավորված երեխաների մարդասիրական կարիքներին

23.12.2022
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
ՀԿԽԸ-ն շարունակում է արձագանքել  դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Գորիսի հյուրատներում տեղավորված  երեխաների մարդասիրական կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝ սերտորեն համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության բարձրացման Կարմիր խաչի միջազգային մոդելի, աշխատում են երեխաների հետ՝ կազմակերպելով հատուկ խմբային միջոցառումներ, որոնք ներառում են զրույցներ, ընթերցանություն, ինտերակտիվ խաղեր, սթրեսի կառավարման հմտությունների փոխանցում, ինչը նպաստում է սթրեսի թեթևացմանը և առօրյա ժամանցի ապահովմանը:

 

Բաժանվում են սթրեսի հաղթահարման վերաբերյալ իրազեկող նյութեր:

 

Երեխաների համար կազակերպվել են նաև Առաջին օգնության դասեր, ավազաթերապիայի սեանսներ, այցելություն Գորիսի երաժշտական կենտրոն, Ղափամայի պատրաստում, թեյախմություն, նշել են տարեդարձները: 

 ՀԿԽԸ-ն սերտորեն համագործակցում է Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ՝ հետագա արձագանքը խիստ կարիքի վրա հիմնված կազմակերպելու համար:

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ