Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մամուլի հաղորդագրություն [uri] => /news/ecorelease.html [id] => 674 ) 1
Մամուլի հաղորդագրություն

Մամուլի հաղորդագրություն

16.01.2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մամուլի հաղորդագրություն

Մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսապահովման  և բարեկեցության խթանում Հայաստանում» ծրագիրը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2023 թվականի դեկտեմբերի 1-ից՝ Եվրամիության Մարդասիրական օգնության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ, իրականացնում է  «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսամակարդակի և բարեկեցության ապահովում Հայաստանում» ծրագիրը՝ ներգրավելով  Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում բնակվող տեղահանված անձանց։

Ծրագրի շրջանակներում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը, անհատական և խմբային հոգեբանական աջակցություն կտրամադրվի մոտ 10 հազար անձի, 500 ուսուցիչ կվերապատրաստվի երեխաների պաշտպանության և հոգեբանական առաջին օգնության թեմաներով, կստեղծվի 6 ապահով տարածք (Ժպիտների ակումբ) երեխաների համար, կանխիկ դրամական աջակցություն կստանա 3232, կենսապահովման աջակցություն՝ 1000 անձ (խորհրդատվություն, աշխատանքի տեղավորման աջակցություն, ուղղորդում)։

 

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել տեղահանված անձանց հոգեբանական վիճակը և նպաստել նրանց տնտեսական  ինտեգրմանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հանդիսանալով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման         հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

 Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ