Նորություններ
Եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի /...

Եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի / վերապատրաստման մասնակցության երրորդ փուլի մրցույթ

05.02.2020
Եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի / վերապատրաստման մասնակցության երրորդ փուլի մրցույթ

    

Ինչ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, IRIS ծրագրի տնտեսական հնարավորությունների և տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում, հայտարարում է

եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի / վերապատրաստման մասնակցության երրորդ փուլի մրցույթ

 

Հայաստանում աշխատանք փնտրող սիրիահայերի և տեղացիների համար, որը հնարավորություն կտա մասնակիցներին ստանալու ավելի լավ կրթություն և մասնագիտական փորձ ու, արդյունքում՝ կայուն և տևական աշխատանք:

Ով կարող է դիմել

  • Սիրիահայ տեղահանված անձինք և 18 տարին լրացած տեղացիներ
  • Դիմելու համար իրավասու է ցանկացած մասնագիտական ոլորտի ներկայացուցիչ։ 

Ընտրված վերապատրաստվողների համար կորոշվեն համապտասխան գործատուները և երկու կողմերը կապ կհաստատեն՝ անցկացնելով անձնական հարցազրույց` որպես առաջին քայլ: Համաձայնության դեպում կկնքվի եռակողմ համաձայնագիր: Յուրաքանչյուր վերապատրաստվող մասնակից ֆինանսական աջակցություն կստանա երեք ամիս ժամկետով:

Նախկին գործատուների և մասնագիտական վերապատրաստում տրամադրողների կողմից տրված երաշխավորագրերը կհամարվեն առավելություն:  

Միայն նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետ

Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին կամ դիմել Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, Բնակչության տեղաշարժի բաժին, Զբաղվածության գծով ծրագրի մասնագետ Ռաիսա Աղաբեկյանին մինչև 25 փետրվարի 2020թ.:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` +374 55 625065, +374 95 625065 հեռախոսահամարներին: