Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ավստրիական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը [uri] => /news/visit-of-media-representatives-from-austria.html [id] => 291 ) 1
Ավստրիական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը

Ավստրիական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը

18.09.2018
Ավստրիական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը

Ավստրիայի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ սեպտեմբերի 17-ին այցելեցին Հայկական Կարմիր խաչի ընկերություն, որտեղ ծանոթացան «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրին։

Ավստրիական պատվիրակության կազմում էին նաև IRIS ծրագրի համակարգող, Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչ Միխայիլ Գրաբները, Ավստրիայի Արտաքին գործերի նախարարության Զարգացման ոլորտում համագործակցության տնօրեն Դորոթեա Աուերը, Ավստրիայի զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գերհարդ Շչաումբերգերը, և այլ անդամներ։   Հանդիպմանը ներկա էին նաև ծրագիրն իրագործող կոնսորցիումի մյուս անդամները՝ Հայկական Կարիտասի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի ներկայացուցիչները։

- Սիրով ողջունում եմ ձեզ մեր գրասենյակում, և ուրախ եմ ծրագիրը ներկայացնելու այս հնարավորության համար։ Այն իրականացնում ենք կոնսորցիումով, և ուրախ եմ, որ լրագրողների հետ միասին այստեղ են նաև մեր գործընկերները։ Բնակչության տեղաշարժը մեր ռազմավարական ուղղություններից է, և մենք երկար տարիներ աշխատել ենք փասխտականների պաշտպանության և աջակցության ոլորտում։ Այս ծրագիրը կբարձրացնի մեր ծառայությունների որակը և կխորացնի մեր համագործակցությունը՝ ոլորտի մեր գործընկերների հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ Եվրամիությանը, Ասվտրիայի զարգացման գործակալությանն ու Ավստրիական Կարմիր խաչին, համագործակցության և աջակցության համար, - ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։

Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչ Միխայիլ Գրաբները ներկայացրեց ծրագրի նպատակներն ու սպասվող արդյունքները՝ նշելով, որ 22 000 սիրիացի ընդունելով, Հայաստանը մեկ շնչի հաշվով փասխտականներ ընդունած 3-րդ երկիրն է Եվրոպայում։

Կոնսորցիումի անդամ կազմակերպությունները լրագրողները ներկայացրեցին իրենց փորձն ու ծրագրի՝ իրենց  կողմից իրականացվող հատվածները։

Հյուրերին և լրագրողներին հիմնականում հետաքրքրում էին սիրիահայերի տնտեսական և մշակութային ինտեգրման հետ կապված հարցեր՝ մասնավորապես, երկու հայերեն լեզուների տարբերության, բիզնես հիմնելու հիմնական ոլորտների և այլն։  

Այնուհետև նրանք այցելեցին նաև Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրի շահառու սիրիահայերին, որոնք այդ աջակցության շնորհիվ կարողացել են սեփական փոքր բիզնես հիմնել։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ