Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Շնորհակալություն, կամավորնե′ր․․․ [uri] => /news/thank-you-volunteers.html [id] => 307 ) 1
Շնորհակալություն, կամավորնե′ր․․․

Շնորհակալություն, կամավորնե′ր․․․

24.12.2018
Շնորհակալություն, կամավորնե′ր․․․

«Կարմիր խաչն իմ ընտանիքն է, իմ տունը»։ «Այստեղ այնքան բան եմ սովորել, այնքան նոր ընկերներ եմ ձեռք բերել»։ «Ես այնքան հպարտ եմ, որ Կարմիր խաչի կամավոր եմ»։ «Կամավորությունն ինձ լրիվ փոխեց՝ ավելի պատասխանատու, ավելի հոգատար եմ դարձել»։ Ջերմ խոսքեր, մաղթանքներ, խրախուսական մրցանակներ ու շնորհակալագրեր՝ դեկտեմբերի 20-ին մեկ տեղում հավաքվել էին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) 100-ից ավելի ակտիվ կամավորներ՝ նշելու Կամավորների միջազգային օրը, ամփոփելու տարվա ձեռքբերումները, հաջողությունները, պարզապես շփվելու և հերթական անգամ վերահաստատելու մարդասիրական սկզբունքներին ծառայելու պատրաստակամությունը։ Ամեն տարի 2500-3500 կամավորներ Հայաստանի բոլոր մարզերում իրականացնում են իրենց մարդասիրական առաքելությունը՝ տրամադրում սոցիալ-հոգեբանական աջակցություն, բաշխում մարդասիրական օգնություն, Առաջին օգնության և առողջ ապրելակերպի հիմունքներ սովորեցնում, տարածում մարդասիրական սկբունքները և այլն։ ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ողջունեց կամավորներին՝ նշելով․ - Սիրելի կամավորներ, ուրախ եմ, որ այսօր բոլորդ այստեղ եք՝ տոնելու մարդասիրության ուժը։ Մենք կամավորական կազմակերպություն ենք, և կամավորները մեր ուժն են, առանց նրանց մենք չենք կարողանա իրականացնել այն լայնածավալ գործունեությունը, որ իրականացնում ենք։ Ակտիվ կամավորներից հատուկ մրցանակներ ստացան առաջնորդներ Անի Սայրադյանը, Լուսինե Ավետիսյանը, Հռիփսիմե Հովհակյանը և Վահե Սալահյանը։ Մարզային և համայնքային մասնաճյուղերից պարգևատրվեցին Սևանի, Վարդենիսի, Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի, Վարդենիսի կամավորները՝ նոր նախաձեռնությունների, նվիրված ու անշահախնդիր գործունեության համար։ 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ