Նորություններ
Լուսանկարչական դասընթաց

Լուսանկարչական դասընթաց

01.03.2020
Լուսանկարչական դասընթաց

Ինչպե՞ս մրցունակ լինել աշխատաշուկայում՝ իհարկե ձեռք բերելով նոր գիտելիքներ և հմտություններ։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ «ԵՄ հանուն երիտասարդության․ աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակներում ստեղծված Գավառի երիտասարդական ակումբում, Գեղարքունիքի մարզի տարբեր քաղաքների ու գյուղերի 30 երիտասարդների համար կազմակերպել էր լուսանկարչական դասընթաց։

Նոր հմտությունները նոր կյանքի հնարավորություն են մեր մարզաբնակ երիտասարդների համար։