Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ-ն արժանացավ «Տարվա լավագույն կամավորական նախաձեռնություն» մրցանակի [uri] => /news/տարվա-լավագույն-նախաձեռնություն.html [id] => 475 ) 1
ՀԿԽԸ-ն արժանացավ «Տարվա լավագույն կամավորական...

ՀԿԽԸ-ն արժանացավ «Տարվա լավագույն կամավորական նախաձեռնություն» մրցանակի

23.03.2021
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ՀԿԽԸ-ն արժանացավ «Տարվա լավագույն կամավորական նախաձեռնություն» մրցանակի
Մարտի 20-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի կողմից կազմակերպված «Տարվա լավագույն կամավոր 2020» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա լավագույն կամավորական նախաձեռնություն» մրցանակին՝ Քովիդ-19 համավարակի ընթացքում իրականացրած կամավորական գործունեության համար։
ՀԿԽԸ Երիտասարդության, կամավորության և անդամակցության բաժնի վարիչ, հրավիրյալ խոսնակ Կատարինա Վարդանյանն իր խոսքում անդրադարձավ հանրության համար կամավորության դերին և համավարակի ընթացքում ՀԿԽԸ կամավորների կատարած ահռելի աշխատանքին:
 
 
Մրցանակաբաշխություն
 
 
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել տարբեր ոլորտներում կամավորական աշխատանք կատարած և հաջողություններ գրանցած անհատներին ու կազմակերպություններին՝ շեշտադրելով կամավորական աշխատանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը թե՛ անհատների, թե՛ երկրի զարգացման գործում: Այն կազմակերպվում է 2017 թվականից։
    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ